Գլխավոր / ԼԳԲՏ+ / 4-րդ «Ծիածան» ֆորումը առանձնացավ նախորդներից

4-րդ «Ծիածան» ֆորումը առանձնացավ նախորդներից

Հոկտեմբերի 12-14-ը Ծաղկաձորում անկացվել է ամենամյա 4-րդ «Ծիածան» ֆորումը: Այս անգամ միջոցառումը մասնակիցների թվով ամենամեծն էր, ներկա էր 64 հոգի, հաղորդում է Pinkarmenia-ն:

Միջոցառմանը եկել էին ինչպես ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, քվիր) անձինք, այնպես էլ համախոհները: Այս տարի ֆորումն առանձնացավ նրանով, որ առաջին անգամ քննարկումներին մասնակցեցին ԼԳԲՏՔ անձանց ծնողներ: Ներկա էին նաև առողջապահական ոլորտի մասնագետներ և բժիշկներ, գիտնականներ, արվեստագետներ, լրագրողներ, իրավաբաններ, քաղաքական և հասրակական գործիչներ, ակտիվիստներ և այլ ոլորտի մասնագետներ:

2 օրվա ընթացքում քննարկվեցին թեմաներ, որոնք առնչվում են ԼԳԲՏՔ մարդկանց և քաղաքականությանը՝ որն է նրանց դերն այդ դաշտում, և ինչպես են քաղաքական ուժերը շահարկում նույնասեռականության թեման իրենց շահերի համար և ինչպես կարելի է դիմադրել դրան:

Խոսվեց ԼԳԲՏՔ համայնքի մարզային զարգացման, ֆեմինիստական և ԼԳԲՏՔ շարժումների հատվող ուղիների մասին: Քննարկվեց առողջապահական հարցեր, օրինակ՝ ՄԻԱՎ-ին առնչվող խնդիրներն ու հանրային առողջության քաղաքականության հարցերը, ինչպես նաև բժշկական և հոգեբանական մասնագիտական դաշտում առկա խնդիրները:

Առանձին հանդիպում եղավ ծնողների հետ, որոնք պատմեցին, թե ինչ դժվարությունների միջով են անցել, բայց ի վերջո կարողացել են ընդունել իրենց զավակներին: