Home / Ազգային ժողով / Աշխարհում Հայաստանին սկսել են ընկալել որպես գործընկեր

Աշխարհում Հայաստանին սկսել են ընկալել որպես գործընկեր

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձել է  Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Այսօր քննարկվում է վարչապետի ընտրության հարցը։

«Անընդհատ ահազանգեր են հնչում, որ մեր Կառավարությունը տապալել է արտաքին քաղաքականության օրակարգը։

Սկզբում ասում էին՝ անշրջելիորեն և վերջնականապես փչացել են հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բայց հիմա կարող եմ արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում երբեք այսքան բարձր մակարդակ չի եղել, ինչքան էսօր մենք ունենք։

Հաջորդը մեզ սկսեցին մեղադրել Ռուսաստանին ծախվելու մեջ։ Ասացին, դե՛ ահա, Ռուսաստանին ծախվեցիք, ուրեմն՝ Արևմուտքի, Եվրոպայի հետ մեր հարաբերությունները լրիվ ձախողվեցին։

Եվ ուզում եմ նշել, որ եվրոպական մեր գործընկերների հետ հարաբերություններում նույնպես փոխվստահության այսպիսի բարձր մակարդակ չի եղել։

Վաղը սպասվում է Միացյալ Նահանգների բարձրաստիճան պատվիրակության այցը, և ես համոզված եմ՝ նույնը կհասնանք նաև այդտեղ։

Սակայն սա չի նշանակում, որ մեր արտաքին քաղաքականության բոլոր հարցերը լուծված են։ Լուծված է այն հարցը, որ մեզ ընկալում են որպես գործընկեր»։

Tekali Taxi