Home / Կրթություն / Նոր կառավարությունը դավաճանեց երիտասարդ մասնագետներին՝ հանուն ճարահատությունից առաջացած հայկական ավանդական ընտանիքի

Նոր կառավարությունը դավաճանեց երիտասարդ մասնագետներին՝ հանուն ճարահատությունից առաջացած հայկական ավանդական ընտանիքի

Երիտասարդ մասնագետներին դուրս են շպրտել, մատչելի պայմաններով բնակարան ունենալու ծրագիրը տվել երիտասարդ ընտանիքներին։ Այսինքն` եթե ընտանիք չես, այլ մենակ մարդ ես, մասնագետ, չես խրախուսվում պետության կողմից։ Սա երկու կողմ ունի` արժեքային, երբ պետությունը ընտանիքը գերադասում է մարդուն, մասնագետին։ Մինչդեռ մարդը միայնակ է, աշխարհը վաղուց է սա հասկացել, իսկ մասնագետները` անփոխարինելի։

Պետությունը չի կարող իր գոյության հիմքում ընտանիքը դնել միայն, այն էլ` ավանդական հայկականը։ Դու չես կարող խրախուսել մի մոդել, մի արժեք, որը դու չես ընտրել։ Հայկական ավանդական ընտանիքը ճարահատությունից է առաջացել։ Լինելով հպատակներ, չունենալով լիարժեք իրավունքներ և ինքնադրսևորման մեծ հնարավորություններ` այլ տարբերակ չի եղել, քան ներհամայնքային֊ընտանեկան կյանքում պարփակվելը, մարգինալացվելը։ Չի կարելի հարյուրամյակներով խրախուսել ռասայի հոգեբանություն ու ապրելակերպ` անունը դնելով ազգային արժեք։

Երկրորդը սրա սոցիալական կողմն է, քանի որ ընտանիքը նախևառաջ սոցիալական միավոր է։ Եթե ապրելը հեշտ լիներ, ընտանիքը և դրա նախորդող տիպերը չէին առաջանա։ Հայաստանում այսօր շատ ընտանիքներ գոյատևում են, քանի որ հակառակ դեպքում դրա անդամները կհայտնվեին սոցիալական ավելի դժվար վիճակում։ Սրանով պետությունն ի՞նչ ուղերձ է տալիս քաղաքացուն. որ անհատի սոցիալական վիճակը չի՞ լավանալու այնքան, որ նա իր գլուխը կարողանա մենակ պահել, այլ շարունակելու է տնեցիքին ապավինելով մի կերպ գոյությունը պահե՞լ։

Գայանե Այվազյան
աղբյուր՝ Ֆեյսբուքի էջ

Tekali Taxi