Home / Ազգային ժողով / Փաշինյանին․ Շնորհավորում եմ չընտրվելու կապակցությամբ

Փաշինյանին․ Շնորհավորում եմ չընտրվելու կապակցությամբ

Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվում էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու հարցը: Քվեարկությունից առաջ ՀՀԿ և Դաշնակցություն խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի քվեարկությանը: Նման հայտարարություն իրենց խմբակցության անունից նիստի ընդմիջմանը արել է նաև «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանի «Ելք» խմբակցությունը ասել է, որ ձեռնպահ կքվեարկի:

Արդյունքում՝ 0 կողմ, 1 դեմ և 11 ձեռնպահ ձայներով Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվել: Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ժպիտով դիմել է Փաշինյանին․ «Շնորհավորում եմ չընդունված որոշման կապակցությամբ»: Դահլիճում ևս ծիծաղեցին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից 7 օր հետո Աժ-ն պետք է որոշեր վարչապետի ընտրութան հարցը: Ըստ Սահմանադրութան, պետք է երկու անգամ քվեարկություն տեղի ունենա: Երկու անգամ վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային Ժողովը արձակվելու է իրավունքի ուժով: Այնպես որ, «Ելք» խմբակցության կողմից Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելը ֆորմալ բնույթ ուներ:

Հաջորդ ընտրությունը տեղի կունենա 7 օրից։

Tekali Taxi


03.10.2018