Home / Վերլուծություն / Դիտորդ․ Հայաստանյան լրատվադաշտը անհաղորդ է Վրաստանի ընտրություններին

Դիտորդ․ Հայաստանյան լրատվադաշտը անհաղորդ է Վրաստանի ընտրություններին

Ընտրությունները բարելավման կարիք ունեն ոչ թե հայաստանյան կամ վրաստանյան օրենսդրության` այլ արդար և ազատ ընտրությունների սկզբունքների տեսակետից: Խնդրահարույց հարցեր կան, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով կիրակի օրը Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրութունների դիտորդներից էր։

«Բայց եթե մենք սա համեմատենք 2017-ի ընտրությունների հետ, իհարկե, համեմատության եզր չկա. եթե համեմատենք մեր երևանյան ընտրությունների հետ, իհարկե, երևանյան ավագանու մեր ընտրությունները մի քանի գլխով բարձր են։ Բայց մենք սպասենք մեր Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին, որպեսզի համեմատություն ունենանք ազգային մակարդակով»։

Բանախոսին զարմացրել է, որ հարևան երկրում բավականին լուրջ գործընթացներ են տեղի ունենում, բայց հայաստանյան լրատվադաշտը անհաղորդ է այդ իրադարձություններին: Ըստ նրա, այս փորձը շատ կարևոր է դիտարկելու, համեմատելու և վերլուծելու համար:

«Առաջին փաստը արձանագրենք, որ Վրաստանում, փաստորեն, հարևան երկրի հասարակական կազմակերպությունը՝ ոչ կառավարական կազմակերպությունը, կարող է գրանցվել կենտրոնական ընտրական հանձնաժողովում և իրականացնել դիտորդություն, որը մեր պրակտիկայում՝ հայաստանյան ընտրությունների ժամանակ, կարելի է ասել, շատ քիչ դիտարկված կամ փաստագրված երևույթ է, եթե չասենք, որ ընդհանրապես որպես էդպիսին բացառվում է:

Նույնիսկ անցած ընտրություններում՝ 2017 թ.-ին, եվրոպական պլատֆորմը, որը միջազգային կազմակերպություն է, չգրանցվեց Կենտրնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Կա որոշակի էական տարբերություն ընտրությունների կարգավորման Վրաստանի օրենսդրության և Հայաստանի օրնսդրության մեջ: Չնայած մեծ առումով նույն տրամաբանական գործընթացն է: Այնտեղ մի տարբերություն կար՝ նշվում էր հատուկ լուսարձակող նյութով քվեարկողի մատները, որ երկրորդ անգամ նա մեկ այլ տեղ չգնա քվեարկելու:

50 մետր շառավղով կուտակումները այնտեղ չի արգելված: Այդ տեսակետից հոգեբանական դիսկոմֆորտ էր, որովհետև մենք առավոտից տեսնում էինք մարդկանց խմբեր, որոնք այսպես կոչված համակարգողներ էին և գտնվում էին այնտեղ: Իրենց ապահովում էին սնունդով, սուրճով և նրանք կարողանում էին գրանցել իրենց հավաքագրած կողմնակիցների մասնակցության փաստը:

Նրանք ինչի՞ համար էին էնտեղ գտնվում, որովհետև չէին կարող էդ պահին որևիցե մեկին հորդորել այս կամ այն, որովհետև քարոզչությունը արգելված է: Բայց որ, ըստ էության, հետևում էին ընտրողների մասնակցությանը ըստ իրենց ցուցակների, փսաստ է և մեր տեսակետից խնդրահարույց է», – ասել է Սաքունցը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության  վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դրական է գնահատել նախագահական ընտրությունների ընթացքն ու արդյունքը. «Էս ընտրությունները ինձ համար գիտե՞ք ինչով են կարևոր: Կարևոր են, որ իրենց ժողովրդի կամքը նորից հաստատվի: Ակնհայտ է՝ ժողովուրդը ուզում է, որ ընտրվի ընդդիմադիրը՝ առաջին հերթին Գրիգոլ Վաշաձեն: Իշխանությունը փորձեց օգտագործել իր հնարավորությունները, բայց հասարակությունը ասեց իր խոսքը»։

Հիշեցնենք, որ առաջին փուլով նախագահ չընտրվեց, եկրորդ փուլում մրցելու են միլլիարդատեր Բիձինա Իվանիշվլիլիի իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու՝ նախկին արտգործնախարար, Ֆրանսիայից ներգաղթած Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր, նախկինում ևս ԱԳՆ-ն գլխավորաց Գրիգոլ Վաշաձեն։

Նշենք նաև, որ, ըստ Սահմանադրության փոփոխությունների սա վերջին անգամն է, երբ նախագահը Վրաստանում ընտրվում է չափահասների համընդհանուր քվեարկությամբ։ Մյուս անգամից այս պաշտոնին նշանակելու են պարլամենտով։

Tekali Taxi