Ռուսաստանի քննչական կոմիտեի թվիթերյան էջից
Հոկտեմբերի 31-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 9-ին, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Արխանգելսկի նահանգային մասնաշենքում պայթյուն է իրականացվել։ Ըստ Ռուսաստանի քննչական կոմիտենի հաղորդագրության՝ առանվազն 3 աշխատակից վիրավորվել է իսկ 17-ամյա տեղացի երիտասրադը մահացել է։ Հենց նա էր, ըստ պաշտոնական հաղորդագրության, շենք տարել ինքնաշեն պայթուցիկ սարքը, հանել պայուսակից, որը որոշ ժամանակ անց նրա ձեռքում պայթել էր։
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «ահաբեչություն» և «զենք-զինամթերքի անօրինական կրելը» հոդվածներով։
Պայթյունից հետո Տելեգրամում տարածվել էր «Վալերյան Պանով» կեղծանունով օգտատիրոջ հաղորդագրությունը, որը պայթյունից 20 րոպե առաջ անարխիստական չատում գրել էր, որ պատրաստվում է պայթյուն իրականացնել Արխանգելսկում և ահաբեկչության պատասխանատվությունը վերցնում է իր վրա․ «Պատճառը շատ պարզ է ձեզ համար։ Քանի որ Անվտանգության դաշնային ծառայությունը կեղծում է գործերը և խոշտանգում է մարդկանց, ես որոշեցի գնալ դրան։ Ամենայն հավանականությամբ ես կսատկեմ պայթյունից, քանի որ ռումբը կակտիվանա, հենց սեղմեմ պայթուցիկի կափարիչի վրայի կոճակը»։
Սոցցանցի նրա էջի գլխավոր նկարում պատկերված է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում գործող ձախական ահաբեկչական RAF կազմակերպության խորհրդանիշը։
Znak.com-ն ուսանողական տոմսի նկար է հրապարակել, որը, ըստ տվյալների, գտնվել է դեպքի վայրից։ Ըստ հրապարակման՝ կասկածյալի անունը Միխայել Ժ․ է, նա Արխանգելսկի պոլիտեխնիկական ուսումնարանի ուսանող է։