Գլխավոր / Ազգային ժողով / Փոքր ՀԷԿ-երը չարաշահման հսկա տիրույթ են եղել

Փոքր ՀԷԿ-երը չարաշահման հսկա տիրույթ են եղել

Հայաստանում գործող 188 փոքր ՀԷԿ-ից 150-ում Կառավարութունը ստուգումներ է անցկացրել և բացահայտել, որ նրանց 95 տոկոսում, օրենքի պահանջին հակառակ, ջրաչափեր տեղադրված չեն։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը․ «Փոքր ՀԷԿ-ը դարձել են տնտեսական չարաշահման մի հսկա տիրույթ»։

Այսօր քննարկվում է Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու ընտրելու հարցը։ Եթե այսօր էլ նա չընտվի, ԱԺ-ն իրավունքի ուժով ազատ է արձակվելու, և նոր ընտրություններ են նշանակվելու։

Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակին և հավաստիացրել, որ տնտեսությունում որևէ անառողջ գործընթաց տեղի չի ունենում, հակառակը՝ «տեղի է ունենում տնտեսական առողջացում»։ Նա մասնավորապես անդրադարձել է մի քանի օրինակի՝ ցույց տալու համար, թե տարիներ շարունակ ինչպիսի թվեր են ներկայացրել՝ ցույց տալու համար տնտեսական աճի ցուցանիշը։

«Տնտեսական ակտիվության այն ցուցանիշը կամ կառուցվածքը, որ երկար տարիներ գոյություն ուներ Հայաստանում, ընդունելի չէ։ Ինչո՞ւ, որովհետև մեր տնտեսական աճը ձևավորվել է այնպիսի կոմպոնենտներից, որոնք հիմք են տալիս ասելու, որ մեր երկիրը հանքարդյունաբերող, այսինքն՝ ընդերքը քանդող և արտահանող, ագրարային և, ըստ էության, խաղադրույքներ իրականացնող երկիր է, որը ընդունելի չէ․․․

Հանքարդյունաբերությունը եղել է մեր արտահանման հենասյունը։ Եվ այն տնտեսական անկումը, որ տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերը նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ, կապված է Թեղուտի հանքի հետ։ Տեղի է ունեցել հետևյալը՝ Թեղուտի հանքը, որ, մեր, այսպես ասած, արդյունաբերության հենասյունն էր, և ես չեմ համարում կամ համարել, որ դա պոզիտիվ հենասյուն էր, փակվել է։ Ինչո՞ւ է փակվել, քանի որ բազմաթիվ խնդիրներ են առաջացել։ Մեր տնտեսության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մեր երկրում մի ընկերության վիճակը, գործունեությունը կարող է մեր տնտեսական ցուցանիշների տատանումների բերել․․․Մեր երկրում կան սեփականատերեր, որոնք, եթե վատ տրամադրությամբ արթնանան, ուրեմն՝ մեր տնտեսական ցուցանիշներն անկում են ապրելու», -ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով փոքր ՀԷԿ-երին՝ նա նշել է, դրանք դարձել են տնտեսական չարաշահման մի հսկա տիրույթ։

«Այդ փոքր ՀԷԿ-ի վրա տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին։ Վերցվում է ավելի մեծ քանակության ջուր և ավելի մեծ չափով էներգիա են ստանում, որը բերում ջրային բալանսի խախտմանը, և բերում է պետական եկամուտերի կորուստ», -ասել է Փաշինյանը։

Նա խոսել է նաև փոքր ՀԷԿ-ի պատճառած բնապահպանաման աղետներին․ «Հայաստանում կան բազմաթիվ գետեր, որոնք դե յուրե կան, սակայն դե ֆակտո չկան։ Գյուղացիները բողոքում են, որ չունեն ոռոգման ջուր։ Այդ փոքր ՀԷԿ-երի մեծ մասը չունեն ձկնուղիներ», -եզրափակել է վարչապետի պաշտոնակատարը։

Tekali Taxi