ԱԺ-ն միաձայն՝ 75 կողմ ձայնով, 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը։
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյլանյանը հայտարարել էր, որ սա աննախադեպ մեծ համաներում է։
Համաներման այս նախագիծը լայն քննարկման և քննադատության էր արժանացել հասարակության շրջանում։ Մասնավորապես, ցմահ դատապարտվածների հարազատները պահանջում էի, որ համաներում տարածվի նաև ցմահների վրա։ ԱԺ երեկվա նիստի ժամանակ Զեյնալյանն ասել էր, որ նրանց գործերը կարող են առանձին քննվել։
Համաներում ստանալու խնդրանով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բաց նամակ էին հղել ԱԺ պատգամավորներին՝ խնդրելով, որ փոփոխվի նախագծի համապատասխան կետը, ըստ որի՝ համաներում կարող է տրվել 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցողներին։ Նրանք նշել էի, որ գոնե այն միայնակ մայրերի դեպքում, որոնք ունեն 1 կամ ավել անչափահաս երեխաներ, համաներում նույնպես կիրառվի
Բացի դրանից նշվում էր, որ երբեմն անհասկանալի համաներման հետ կապված չափանիշները։ Մասնավորապես, ըստ նախագծի, համաներում չի կիրառվում ընտրական հանցագործությունների և սեռական հանցագործություններն կատարածների նկատամամբ, սակայն կիրառվում է առանձնապես դաժան սպանության դեպքում, եթե այն չի զուգորդվել բռնաբարությամբ։