Home / Ազգային ժողով / Համաներման նախագիծն ունի փոփոխությունների կարիք

Համաներման նախագիծն ունի փոփոխությունների կարիք

Հոկտեմբերին Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ լինելու է մեծ համարներում Երևանի հիմնադրաման 2800-ամյակի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։ Վաղը համաներման նախագիծը դրվելու է Ազգային ժողովի քննարկմանը։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Մեդիա կենտրոն»-ում ներկայացրել է իրենց առաջարկությունները համաներման օրենքի նախագծի հետ կապված, որը, ըստ բանախոսի, պետք է լինի վերջին համաներումը։

«Իրավական երկրներում համաներումը վաղուց վերացել է, քանի որ անիմաստ է համաներում կիրառելը։ Ի՞նչ է համաներումը․ համաներումը միապետական իշխանության կողմից իր սխալները քողարկելու ձև է։ Ինքը դատում է, նստեցնում և մեծահոգաբար ներում է», – նշել է Իշխանյանը՝ շեշտելով, որ Հայաստանում, այնուամենայնիվ, այսօր անհրաժեշտ է համաներումը։ Բանախոսն ընդգծել է, որ համաներումը մարդասիրական ակտ է, չպետք է դիտարկվի քաղաքական կամ իրավական առումով։ Դրան հակառակ՝ վաղաժամ արձակումն իրավական ակտ է։

Իշխանյանը ներկայացրել է Արդարադատության խմբի նկատառումները և առաջարկությունները համաներման հետ կապված։ Նշենք, որ խմբի առաքելությունը դատական և իրավական բարեփոխումների շրջանակներում օրենքների մշակման արդյունավետության, դրանցում միջազգային չափորոշիչների ներառման, ինչպես նաեւ բարեփոխումների գործընթացի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովումն է։

Նախ և առաջ, նշել է Իշխանյանը, բացասական է, որ տվյալ նախագիծը քննարկվել է փակ ռեժիմով, չի հրավիրվել հասարակական խորհրդակցություններ՝ նախքան ԱԺ նիստում քննարկվելը․ «Ճիշտ է, ԱԺ-ի համապատասխան օրենքի համաձայն, նախատեսվում է, որ համաներման օրենքի նախագիծը քննարկվի փակ նիստում, այնուամենայնիվ, գտնում ենք, որ ավելի թափանցիկ իրավակարգավորումը կարող է նպաստել համաներման այնպիսի օրենքի մշակմանը, որը կհանգեցնի հասարակական հաշտեցմանը»։

Ներումն, ի տարբերություն համաներման, շարունակել է բանախոսը, վերաբերում է առանձին մարդկանց, իսկ համաներում կիրառվում է բոլոր անձանց կամ անձանց կատերգորիաների նկատմամբ։ Սակայն, քննարկվող համաներման օրենքի նախագծով, կարծես գործ ունենք, ոչ թե համաներման, այլ ներման հետ․ «Մասնավորապես այնտեղ խոսք է գնում կոնկրետ անձանց և անձանց խմբերի մասին։ Օրինակ՝ 2016 թվականին ոստիկանակության ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած անձանց մասին»։

Բացի դրանից, երբեմն անհասկանալի չափանիշներ են վերցվել համաներման հետ կապված։ Մասնավորապես, ըստ նախագծի, համաներում չի կիրառվում ընտրական հանցագործությունների և սեռական հանցագործություններն կատարածների նկատամամբ, սակայն կիրառվում է առանձնապես դաժան սպանության դեպքում, եթե այն չի զուգորդվել բռնաբարությամբ։ Խումբն առաջարկում է հստակեցնել հանցագործության ընտրման չափանիշները։

Կարևոր կետերից, որին նախագիծը չի անդրադառնում, ցմահների խնդրին է։ Խումբն առաջարկում է, որ նրանք նույնպես ընդգրկվեն այդ ցանկում։

Բացի դրանից՝ համաներումը տարածել ոչ միայն հաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ունեցող խմբի վրա, այլ նաև՝ բոլորի։