Home / Հայաստան / Հայոց պետականության պահապանը ձերբակալվել է խարդախության համար

Հայոց պետականության պահապանը ձերբակալվել է խարդախության համար

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է կաշառք տալու պատրվակով առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք, հայտնում է ԱԱԾ-ի մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատ­վածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխա­տանքի տեղա­վորելու, ծառայողական առաջխաղացման կամ այլ հարցեր լուծելու համար կաշառք տալու պատրվա­կով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խար­դախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնա­պես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ­:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Եղիազարյանը ձերբակալվել է, կատար­վում է նախաքննություն:

Նախկինում «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը շողոքորթում էր Սերժ Սարգսյանին, նրա կարգախոսներից մեկն էր «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ»։ Իսկ 2011-ին կազմակերպության անդամներից մեկը կալանավորվել էր թմրանյութ ներկրելու մեղադրանքով։