Home / Ազգային ժողով / Եղել են անդորր-ընտրություններ

Եղել են անդորր-ընտրություններ

Եթե նախորդ տարիների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները ստանում էին ահռելի թվով հեռախոսազանգեր՝ ընտրախախտումների հետ կապված, ապա այս տարի բացարձակ անդորր միջավայր է եղել։ «Ականատես» դիտորդական առաքելության գործունեությունն է ներկայացրել «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի» խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Նա նշել է, որ ինչպես Երևանի ավագանու ընտրություններին, այնպես էլ այս անգամ՝ համակարգված ընտրակեղծարարության դեպքեր չեն գրանցվել․ «Կուտակումներ, մարդկանց տանել-բերել, ընտրակաշառք, մարդկանց ուղղորդումներ, իրավապահ մարմինների աշխատանքի անգործություն՝ այս անգամ համակարգված չեն եղել»։

«Ականատես» դիտորդական առաքելությունը, որը ընտրությունների ժամանակ ունեցել է 600 դիտորդներ Հայաստանի 300 տեղամասերում, 30 իրավաբան և օպերատորներ՝ միավորում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնությունը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանի համոզմամբ՝ այս ընտրություններն արտահայտում են ժողովրդի կարծիքը․ «Կարող ենք ասել՝ ունենալու ենք ներկայացուցչական խորհրդարան։ Ընտրական գործընթացը խաղաղ է ընթացել, թեկուզ տեղ-տեղ գրանցվել են առանձին միջադեպեր։ Չնայած դրանք էական խախտումներ են, բայց ընդհանուր առմամբ բավականին փոքր թիվ են կազմում»։

Դիտորդական առաքելությունը գրացել է, որ ընտրությունների բոլոր փուլերն են անցել օրենքին համապատասխան և խախաղ։ Նախապատրաստական փուլում ընտրատեղամասերի 96 տոկոսում եղել է քվորում, 99 տոկոսում քվեատուփի հետ կապված պահանջները պահպանվել են, ընտրատեղամասերի 96 տոկոսում կահավորումն ապահովվել է ընտրության գաղտնիությունը, միայն 4 տոկոսում եղել են փոքրիկ խնդիրներ, որ տեղում լուծվել է։

Հիմնական խնդիրներից է, որ տեղամասերի 48 տոկոսը հասանելի չի եղել հենաշարժողական դժվարություններ ունեցող մարդկանց համար։

Քիչ թվով տեղամասերում է գրանցվել կողմնակի անձնաց ներկայություն, ընդամենը՝ 17 դեպք։ Քվեարկության գաղտնիությունը հիմնականում պահպանվել է, 2-3 դեպք է եղել բաց քվեարկության։ Ընտանեկան քվեարկության մի քանի դեպք է գրանցվել։ 300 տեղմասերի 6 տոկոսում դիտարկվել է քվեարկության ժամանակ ընտրողին օգնելը։

3 դեպքում արձանագրվել է բռնություն, սպառնալիք և ճնշում։ Խոսքը գնում է բարոյահոգեբանակն ճնշում գործադրելու մասին։ 3 անգամ եղել է կրկնաքվարեակություն։ 1-3 դեպքում ընտրողների անվան դիմաց եղել է ստորագրություն։

Ընդհանուր առմամբ այդ օրը դիտորդական նախաձեռնությունը ստացել է ստացվելէ 107 ահազանգ։

Դիտարկվել է նաև տեղամասերում մասնակցության տեմպը․ մոտ 31 ընտրատեղմասերում գուցե եղել են անուղղակի և ուղղակի լցոնման դեպքեր, քանի որ այդ տեղամասերում կտրուկ շատ ընտրող է եղել 11։00-ից -14։00-ն ընկած հատվածում։

«Եթե համեմատաենք անցած տարվա հետ, ապա այն ժամանակ այդպիսի ընտրատեղմասերի թիվը եղել է 108-ը», -նշել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը։

Tekali Taxi