Home / Հայաստան / Ֆրանսիայում հանցավոր խմբի վրաստանցի, հայաստանցի և ադրբեջանցի անդամներ են ձերբակալվել

Ֆրանսիայում հանցավոր խմբի վրաստանցի, հայաստանցի և ադրբեջանցի անդամներ են ձերբակալվել

Ֆրանսիայի Լիոն քաղաքում դեկտեմբերի 10-ին իրականացված մասշտաբային հատուկ գործողության արդյուքնում ձերբակալվել է Ֆրանիսիայում և Բելգիայում գործող կազմակերպված հանցավոր խմբի 22 անդամ, գրում է aliq.ge֊ն:

Խումբը կազմված է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներից, հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Բորցվաձեն: Ըստ նրա տեղեկությունների՝  «VORS 69-01» անվանմամբ հատուկ գործողությանը մասնակցել են նաև վրաց իրավապահները: Ձերբակալվածների թվում Վրաստանի 10 քաղաքացի է, որոնցից երկուսը՝ «օրենքով գող»:

Ձերբակալված անձինք մեղադրվում են Ֆրանսիայի տարածքում բնակարանային կողոպուտների, մեքենաների առևանգման, փաստաթղթերի կեղծման, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: Ֆրանսիայում նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում: Հատուկ գործողությանը մասնակցել է ավելի քան 300 իրավապահ՝ Ֆրանսիայից, Բելգիայից և Վրաստանից, ներգրավված են եղել հատուկ նշանակության ջոկատներ, կինոլոգիական ծառայությունը, ուղղաթիռ:

Tekali Taxi