Home / Բանակ / Վերաքննիչը վերացրել է Մարտի 1-ի գործով քննիչի կալանքը

Վերաքննիչը վերացրել է Մարտի 1-ի գործով քննիչի կալանքը

Վերաքննիչ դատարանը վերացրել է Առաջին ատյանի դատարանի որոշումը, որի հիման վրա  կալանավորվել էր «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ Այլ խափանման միջոց Հարությունյանի նկատմամբ չի ընտրվել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում նշել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Մենք ներկայացրել ենք մոտ 40 էջանոց վերաքննիչ բողոք, որով մանրակրկիտ հիմնավորել ենք, թե ինչու է դատարանի որոշումն անհիմն ու ոչ օրինական։ Այս պահին չգիտենք, թե բողոքի ո՞ր մասով է դատարանը հանգել հետևության, որ մենք ճիշտ ենք», -նշել է Պողոսյանը։ Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարան ներկայացրած իրենց բողոքի բոլոր կետերն էլ կարևոր են, և ցանկացածն էլ, եթե դատարանը դներ իր վճռի հիմքում, կալանքը վերացնելու հիմք կդառնար։

Նոյեմբերի 2-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր կալանավորել Հարությունյանին։

Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ցուցումով Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով։

Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել։

Tekali Taxi