Home / Շուկա / Համահարթեցումը սասանում է հանրային համերաշխությունը. ուղերձ ՀՀ վարչապետին

Համահարթեցումը սասանում է հանրային համերաշխությունը. ուղերձ ՀՀ վարչապետին

Սույն դիրքորոշումն ի պաշտպանություն պրոգրեսիվ եկամտային հարկի 2018թ. դեկտեմբերի 25-ին ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ամբողջական տեքստը կարող եք ներբեռնել ստորև զետեղված հղումով։

Փաստաթուղթը Քաղաքական դիսկուրս հանդեսի խմբագրակազմի անդամ Վահրամ Սողոմոնյանի կողմից 2018թ. աշնանն անցկացված փաստահավաք ուսումնասիրության և տարբեր երկրների փորձի գնահատման արդյունքն է։ Բացի փաստական և վերլուծական նյութից, ուսումնասիրության արդյունքում կապ է հաստատվել նաև Մակեդոնիայի ֆինանսների նախարարի, Վրաստանի, Սլովակիայի և Գերմանիայի փորձագիտական և քաղաքական շրջանակների հետ, որոնք առնչվել են համահարթեցված եկամտահարկի բացասական հետևանքներին կամ փորձում են վերստին անցում կատարել պրոգրեսիվ համակարգի և պատրաստ են իրենց փորձառությունը կիսել հայ գործընկերների հետ։

Սույն փաստաթղթում ներկայացված փաստերն ու հիմնավորումները ցույց են տալիս, որ ՀՀ կառավարության կողմից առաջարկվող 23 տոկոսադրույքով համահարթ եկամտային հարկը`

— մեծացնում է տնօրինվող եկամուտների անհավասարությունը, ստեղծում է
նոր սոցիալական անարդարություն և դրա լուծումը տեղափոխում պետբյուջեի
վրա,
— բևեռացման արդյունքում լուրջ մարտահրավերներ է ստեղծում տնտեսական
աճի համար (տես՝ ներառական աճի մասին կցված աղբյուրները),
— մերժում է պրոգրեսիվ վերաբաշխումը, բայց մյուս կողմից հանգեցնում է
հակառակ վերաբաշխման` ի օգուտ բարձր վաստակողների և ի վնաս ցածր
վաստակողների, ինչն ավելի է սրվելու սպառման հարկերի բարձրացման
դեպքում,
— հանգեցնում է բյուջետային միջոցների զգալի կորուստների` բացասաբար
ազդելով կրթական, առողջապահական և սոցիալական ծախսերի վրա,
— սասանում է անապահով և միջին խավերի հանրային համերաշխությունը
և հանգեցնում քաղաքացիների կողմից հարկերի վճարման մոտիվացիայի
թուլացման։

Մանրամասն հիմնավորումները կգտնեք ամբողջական փաստաթղթում` Դիրքորոշում հարկային քաղաքականության մասին — Վահրամ Սողոմոնյան (pdf)

Վահրամ Սողոմոնյան

Պրոգրեսիվ հարկումն ընդդեմ համահարթեցման – Հանրային քննարկում

Գրականություն

  1. Աշոտ Խուրշուդյան, Եկամտային հարկ. ինչ կար, ինչ կա և ինչ է առաջարկվում
    այժմ (գծապատկերներ), 11.10.2018թ. դրությամբ նյութը հասանելի է b4b.am
    տնտեսական վերլուծական կայքում։
  2. Հովհաննես Ավետիսյան, Արդյոք գնահատվել են հարկային բարեփոխման ռիսկերն
    ու ազդեցությունը, Քաղաքական դիսկուրս, հղումը` http://diskurs.am/2018/10/1016/։
  3. Վահրամ Սողոմոնյան, Ո՞րն է սիրո և համերաշխության հարկային համակարգը,
    Քաղաքական դիսկուրս, հղումը` http://diskurs.am/2018/10/1037/։
  4. The Little Book of Revolution: A Distributive Strategy for Democracy by David Akadjian
    (2014-09-26) Paperback – 1656.
  5. IMF Executive Board Concludes 2017 Article IV Consultation for the Republic of Armenia,
    July 13, 2017. https://www.imf.org/en/News/Articles/2017/07/13/pr17280-imf-executive-
    board-concludes-2017-article-iv-consultation-for-the-republic-of-armenia
  6. Italy’s doomed flat tax plans, Stefano Fugazzi explains why the flat tax system’s mixed
    track record in Eastern Europe hinders the centre-right’s plan to introduce a 15 percent
    tax rate in Italy. Source: https://www.tremr.com/stefano-fugazzi/italys-doomed-flat-taxplans.
  7. “Wealth Tax”, The Revenue Act of 1935, 49 Stat. 1014 (Aug. 30, 1935).
  8. IMF (2014), INET (2013/14)
  9. OECD (2015): “In it together: Why less inequality benefits all”
  10. Wilkinson/Pickett (2010): “The spirit level: Why equality is better for everyone”
  11. Thomas Piketty (2014): “Capital in the 21st century”
  12. Joseph Stiglitz (2012): “The price of inequality”
  13. Anthony Atkinson (LSE) (2015): “Inequality – What can be done?”
  14. Walter Hettich, Stanley L. Winer (2005): Democratic Choice and Taxation: A Theoretical
    and Empirical Analysis, Cambridge University Press, Nov 3, 2005, 344 pages.
Tekali Taxi