Ես ոչ մի կասկած չունեմ, որ Մհեր Ենոքյանին ազատելն արդար ա ու մի բան էլ ուշացած: Փոխարենը մի աշխարհ կասկածներ ունեմ նրան բանտում պահելու էս քարոզարշավի վրա: Բա որ նայում ես ովքեր են գրո՜ւմ, թե «Մհերը Հայաստանի ամենավտանգավոր մարդն է…», «Սպանություն անողը պիտի ցմահ նստի…» …Արման Բոշյանը, Նարեկ Մալյանը ու էս կարգի անբասիր հեղինակություն ունեցող մարդիկ: Կարդում եմ ու զարմանում՝ ինչպիսի՜ վստահություն 90-ականների արդարադատությանը… ինչպիսի՜ կուռ տրամաբանություն, որ սպանություն գործողը 16 տարի հետո կարող է ազատվել, իսկ կողքի անձը պիտի ցմահ նստի: Չգիտեմ, էս ամեն ինչից շատ կեղտոտ ու փողոտ բանի հոտ ա գալիս: Ով չալարի, գոնե էս 8 րոպեն նայի: Ես էսքան տարի Մհեր Ենոքյանի մասին նյութերը կարդալով հավատում եմ նրան, բայց նույնիսկ եթե էս սպանության ամենասարսափելի նկարագրությունն էլ ճիշտ ա, մեկ ա՝ 23 տարի անց մարդը ազատության մեջ լինելու իրավունք ունի: Մեկ էլ շատ կուզեի, որ Մհերին ցմահ նստացնելու կողմնակիցները նույն եռանդով ուզեին ցմահ նստացնել էն վայրենիներին, որ իրենց կանանց են դաժանաբար սպանել են, ու ասենք պայմանականով ազատվել են, 3-5 տարի են ստացել կամ տուգանք… ընտիր ա, ինչ խոսք:
Արփինե Գալֆայան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ