Գլխավոր / Բանակ / Արտակարգ իրավիճակ է երկրում՝ նախագահը 0038 հրամանից տեղյակ չէ

Արտակարգ իրավիճակ է երկրում՝ նախագահը 0038 հրամանից տեղյակ չէ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը  ընթերցել է Ռոբերտ Քոչարյանի կողմից գրված «Կյանքն ու ազատությունը» գիրքը և  իր եզրակացություններն է արել գրքի վերաբերյալ։ Որոշ դրվագներ ըստ ազգագրագետի հմտորեն շրջանցված են և ճիշտ չեն։ Հրանուշ Խառատյանը ներկա է գտնվել 2008 թվականի գործողությունների ժամանակ, եթե Ռոբերտ Քոչարյանն ասում է 0038 հրամանից տեղյակ չի եղել, ապա պետք է ասել 30 ամյա վարաչարարական գործունեության ընթացքում հմտացել է իր ճիշտը այնպես մատուցել, որ հարցեր չառաջանան։

«Դուք պատկերացնում եք, որ արտակարգ իրավիճակ պետք է հայտարարվի երկրում կրքերը գերլարված են երկրում այդ իրադրության հետ կարևորագույն հրաման է ստորագրվում և երկրի նախագահը դրանից տեղյակ չէ։ Քաղաքական պատասխանատվությունը միշտ ընկնում է երկրի նախագահի վրա»։

Հրանուշ Խառատյանը  հռետորական հարց է բարձրացնում, եթե ՊՆ ինքնորույն է այդ լուծումը գտել, նկատի ունի 0038 հրամանը, ապա ինչով ենք հիմա երաշխավորված, որ մեկ այլ ռազմական իրավիճակում  նմանատիպ գործողություններ չեն կատարվի, առանց որևէ մեկին տեղյակ պահելու։