Home / Բնապահպանություն / Ամուլսարի փորձագետները անհասանելի են հայաստանյան արդարադատության համար

Ամուլսարի փորձագետները անհասանելի են հայաստանյան արդարադատության համար

Նախորդ դատական նիստին Լիդիան Արմենիա կազմակերպության փաստաբանը ներկայացրել էր իրենց երկու փորձագետներին, սակայն գնդեվազցիների փաստաբան Հայկ Ալումանը առարկեց՝ նշելով,որ փորձագետ Ռայկինը ոչ հավաստի տեղեկություններ է հայտնել դատարանին։ Նա պնդում էր, որ եղել է Ամուլսարի տեղամասում, սակայն Ամուլսարի պահապանները պրն Ռայկինին չեն տեսել Ամուլսարում։ Դատավոր Կարեն Զարիկյանը ճանաչեց Լիդիան Արմենիա կազմակերպության կողմից ներկայացված երկու փորձագետներին և ներգրավվեց դատական գործում։

Հիշեցնենք՝ փորձագետներ WWF Կարեն Մանվելյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը և քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը ճանաչվել են անկախ փորձագետ և ներգրավվել դատական պրոցեսում։

Փորձագետները ներկայացրել են իրենց եզրակացությունները դատարանին։ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը առաջին անգամ եկել էր դատական նիստին, քանի որ նախորդ դատական նիստին Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը միջնորդել էր այս նախարարությանը ևս ներգրավվել դատական նիստին պատասխանողի կարգավիճակով։Միջնորդությունը բավարարվել էր դեռևս նախորդ նիստից։ Դատավոր Կարեն Զարիկյանը հիշեցրեց Բնապահապանության նախարարությանը, որ ակտիվորեն ներգրավվեն դատական գործընթացի մեջ և պաշտպանեն իրենց իրավունքները։ Հաջորդ դատական նիստը նշանակված է 2019 թվականի մարտի 27-ին, ժամը 14,30-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Tekali Taxi