հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Զրույց Նարեկ Մալյանին աղբարկղը նետելու փորձից հետո

Զրույց Նարեկ Մալյանին աղբարկղը նետելու փորձից հետո

«Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Յուրի Ավագյանին, Հրաչյա Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով: Ավելի վաղ նույն գործի շրջանակներում նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին:

Գործը հարուցել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի բողոքի հիման վրա։ Վերջինս տևական ժամանակ սոցցանցերով հայհոյում, վիրավորում էր ուսանողական նախաձեռնության անդամներին, ինչին ի պատասխան իրավապահ կառույցների անգործության ֆոնին Մալյանին փորձել են նետել աղբարկղը։

Տեսանյութում միջադեպը քննարկում են «Ռեստարտի» անդամ Գարիկ Միսկարյանը, պատգամավոր, նախկին լրագրող Գայանե Աբրահամյանը և լրագրող Թեհմինե Ենոքյանը։