2015 թվականի հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա կազմակերպեց էլետրաէներգիայի թանկացման դեմ։ Ոստիկանները կենդանի պատով փակեցին Բաղրամյան պողոտան Սահմանադրական դատարանի շենքի հատվածում։ Քաղաքացիները գիշերեցին փողոցում։ Խաղաղ անհնազանդություն իրականացնող անձանց նկատմամբ առավոտյան 5։30-ի սահմաններում կիրառվեց ջրցան, ոստիկանական համակարգում աշխատող մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք հարձակվեցին մարդկանց վրա։ Մոտ 250 մարդու բռնությամբ և վիրավորանքներով բերման ենթարկեցին Երևանի և Աշտարակի ոստիկանական բաժիններ։ Առավել քան 17 ժամ մարդկանց պահեցին ոստիկանական բաժիններում։ ՀՔԾ-ում հարուցվեց մեկ ամբողջական քրեական գործ։ Տուժողներ ճանաչվեցին տասնյակ քաղաքացիներ, այդ թվում լրագրողներ։
Ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի հրամանով խախտվեց 22 լրագրողի մասնագիտական աշխատանքային իրավունքը։ Իրենցից մի քանիսի նկատմամբ բռնություն կիրառվեց, ջարդվեցին տեսախցիկները, տեսանյութերը ոչնչացվեցին։ Lragir.am կայքում իմ հրապարակված տեսանյութում արձանագրվել են 39 քաղաքացիական հագուստով ոստիկանության օպերլիազորների դեմքեր (տեսանյութ https://www.youtube.com/watch?v=9k2IAu-TPw0&t=1s), ովքեր ամենադաժան կերպով բռնություն էին կիրառում քաղաքացիների նկատմամբ: https://www.youtube.com/watch?v=tqIMijLrSx8&t=11s:
Որոշ լրատվամիջոցների փոխհատուցվել է պատճառված վնասը տեխնիկայի տեսքով։
3 տարի անց՝ մարտի 4-ին, ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կասեցվեց։ Հիմքը՝ «մեղադրյալի կարգավիճակում ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն»։ Այս որոշումը ենթակա է բողոքարկման։ Հիշեցնեմ, որ այս գործը քննում էր ընդամենը 1 քննիչ՝ Վազգեն Ավետիսյանը։ Բազմաթիվ քաղաքացիների ու լրագրողների գործեր գտնվում են ՄԻԵԴ-ում։
Բողոքի ակցիայի մասնակցած Ռիմա Սարգսյանը չկա տուժողների ցանկում, իսկ տուժողները, ըստ ՀՔԾ-ի ուղարկած փաստաթղթի, ընդամենը 37-ն են։ Պետք նշել, որ տուժածների վնասվածքները ՀՔԾ-ի որոշման մեջ հետևյալն են․ 15 արյան զեղումներ և սալջարդեր, որոնք «ջրանետի կիրառման հետևանք են»։ Սակայն այդ օրը Նոր Նորքի ոստիկանական բաժնում կային քաղաքացիներ, ովքեր մարմնական վնասվածքներ էին ստացել դեմքի շրջանում՝ աչքերի տակ ամբողջությամբ կապտած էր։
ՀՔԾ-ին իմ կողմից տրամադրվել է հունիսի 23-ի տեսագրությունը, որտեղ ֆիկսվել են բոլոր օպերլիազորների դեմքերը։ Քննիչ Վ․Ավետիսյանը այդ նյութերը կցել է արդեն իսկ հարուցված քրեական գործին, սակայն 3 տարվա մեջ այդպես էլ չի հայտնաբերվել բռնություն կիրառած անձանցից որևէ մեկը։ Ինձ հայտնի է դարձել լուսանկարներում ֆիքսված անձանց տվյալները․ որտեղ են ներկայիս պահին աշխատում, ինչ պաշտոններ են զբաղեցնում։ Արդյո՞ք այս նյութը հրապարկելուց հետո նույնպես ՀՔԾ-ն կպնդի, որ մեղադրյալները չեն հայտնաբերվել։
1․ Վարդան Խաչատրյան- Չի աշխատում
2․ Օդիշ- ՔՀԳՎ
3․ Քաղաքային վարչության անչափահասների բաժին
4․ Նարեկ ԵՔՎ ՔՀԲ 1-ին բաժին
5․ փնտրվում է
6․ փնտրվում է
7․ Սիմոն Հարությունյան- Կենտրոն ՔՀԲ պետի տեղակալ
https://www.facebook.com/profile.php?id=100011073729006&epa=SEARCH_BOX
8․ Արթուր Մխիթարյան (ռիժիկ)- ԵՔՎ ՔՀԲ 3 բաժնի պետ
9․Հարութ Անոյան- ԵՔՎ ՔՀԲ 1-ին բաժնի պետ
10․Ռաֆայել Պողոսյան- Նոր Նորք բաժնի պետի տեղակալ https://www.facebook.com/rafael.pogosyan
https://shamshyan.com/hy/article/2018/05/09/1095600/, https://www.youtube.com/watch?time_continue=31&v=f-n7Vo_Cvv0
11․ փնտրվում է
12․ փնտրվում է
13․ փնտրվում է
14. ՔՀԳՎ
15․ փնտրվում է
16․ փնտրվում է
17․ փնտրվում է
18․Բաբկեն Ալավերդյան–Շենգավիթի ՔՀԲ
https://www.facebook.com/babken.alaverdyan.5
https://m.shamshyan.com/hy/article/2014/06/03/16336/
19․ փնտրվում է
20․ փնտրվում է
21․ փնտրվում է
22․ փնտրվում է
23․ Գարիկ Ղուկասյան – ԵՔՎ պետ, ոստիկանության գնդապետ,
ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ
http://www.police.am/structure/subdivisions/yerevan-city-department.html
Պարգևատրվել է`
ՀՀ Նախագահի 2017թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև բազմիցս խրախուսվել է ՀՀ ոստիկանության պետի կողմից:
ՀՀ ոստիկանության պետի 2018թ. հոկտեմբերի 4-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ:
24․ Արթուր Մեհրաբյան- Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ (ԱՄՆ) https://shamshyan.com/hy/article/2015/11/21/70999/
25. Գևորգ Խաչիկյան- Օպերատիվ փնտրողական վարչություն (7-րդ վարչություն)
http://newspress.am/?p=85492&l=am/osipyany+texyak+evor+ir+anunicvostikanerin+azatum+en+ashxatanqic
Անկախ նյութի բովանդակային մասով հավաստի լինելուց, այս հոդվածում պատկերված լուսանկարը հավաստում է, որ այս անձը ՕՓՎ պետն է։
26․ փնտրվում է
27․ փնտրվում է
28․ փնտրվում է
29․ Արմեն Մանուչարյան – չի աշխատում
30․ Մեսրոպ էլոյան- թոշակի է անցել, չի աշխատում
31․ Արթուր Զաքարյան – Արաբկիրի ՔՀԲ պետ
32․ Արթուր Ֆռանգյան- Մեծամորի բաժնի պետ
33․ փնտրվում է
34․ փնտրվում է
35․ փնտրվում է
36․ փնտրվում է
37․ փնտրվում է
38․Արման Խեչումյան ՀՀ ոստիկանություն
Ցուցակն ամբողջական չէ, ենթակա է լրացման, նույնականացման այս անձանց տարբեր լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերի արխիվի հետ։ Անհրաժեշտ է փորձաքննություն իրականացնել, որպեսզի գործողությունները հստակեցվեն, այս անձինք գոնե կասկածյալ կամ վկա հարցաքննվեն։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հաստատեց, որ բողոքարկելու են այս որոշումը, քանի որ ի սկզբանե իրենց գրասենյակն էր հաղորդում տվել հանցագործության մասին։ ՀՔԾ-ի որոշման մեջ դիմումատուն ՀՔԱՎ-ն է և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն։
Թեհմինե Ենոքյան