Home / Դատարան / Երեխան «իքնասպանություն է կատարել գոտիով աթոռակից կախվելու միջոցով»

Երեխան «իքնասպանություն է կատարել գոտիով աթոռակից կախվելու միջոցով»

Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 10-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության, մարտի 29-ին`ժամը 17:30-ին, «Գյումրու շտապ բժշկական օգնության կայանից» Գյումրիի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքի տնակներից մեկում հանկարծամահ է եղել տղա երեխա՝ ծնված 01.05.2008 թվականին:

Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպանություն է գործել՝ իրենց տնակում գոտիով բազկաթոռի հետնամասում տեղադրված աթոռակից կախվելու միջոցով:

Գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը՝ նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով):