Home / Բանակ / Քննիչներն իրենց դեմ գործ չեն հարուցի․ զոհված զինվորի մայր

Քննիչներն իրենց դեմ գործ չեն հարուցի․ զոհված զինվորի մայր

2018-ի հեղափոխությունից հետո սևազգեստ մայրերի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ավարտվեց վերջինիս՝ տարբեր տարիներին ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների գործերը վերաբացելու մասին հրահանգով։ Սայլը, սակայն, տեղից չի շարժվում։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է 2007 թվականին սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայր Գոհար Սարգսյանը։ Այսօր՝ 2019-ի մայիսի 6-ին, նա ներկա էր Արման Մուրադյանի որդու սպանության գործով դատավարությանը (մանրամասները՝ այսօրվա տեսանյութում

«Դատախազը, քննիչը, նույն Քննչական կոմիտեի նախագահը իրենք իրենց դեմ քրեական գործ չեն հարուցի։ Տիգրան Օհանջանյանի գործով կատարել են հանցագործություն, մեր գործով չեն կարող մեր աչքերին թոզ փչել։ 2018-ին Վերաքննիչ դատարանը բեկանեց 1-ին ատյանի դատարանի որոշումը և վերսկսեց քննությունը։ 12 տարի է քննություն է ընթանում, 2010 թվականին հայտարարեցին, որ կորել է հանցագործության գործիքը, սակայն վերջերս ասացին, որ այդ կայանը հայտնաբերվել է և փորձաքննության է ուղարկվում։ Ես ունեմ տարբեր փորձաքննությունների տվյալներ, որ այդպիսի կայան գոյություն չունի։ Գևորգ Կոստանյանի հետ նախկինում գնացինք այդ տարածք ուսումնասիրեցինք՝ այդոք կա՞ կայան, որի պատճառով էլեկտականություն կա, որի համապատասխան կարող էր Տիգրան Օհանջանյանը ստանար նման վնասվածքներ»։

Գոհար Սարսգյանը հայտարարեց, որ  քննություն չեն կատարել հանցագործության գործիքի անհետացման և հայտնաբերման վերաբերյալ, չկա նոր հարուցված գործ նման հանցավոր արարքի  մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ։

Tekali Taxi