Home / Բանակ / 2013-ին զինվորի մահը քննող դատավորը դուրս հրավիրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին

2013-ին զինվորի մահը քննող դատավորը դուրս հրավիրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին

Արման Մուրադյանի տղայի սպանության գործը քննվում է 2013 թվականից, սակայն մինչ այժմ որևէ առաջընթաց չկա։ Զինվորի մահը սպանություն է որակում հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, ով տարիներ շարունակ ապացույցներ է ներկայացնում, հնչեցնում հանցագործների անունները։

Մայիսի 6-ի նիստին Հովսեփ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը ՀՀ Վերաքննիչ դատարանում ներկայացրեց դատավոր Ռուբիկ Մխիթարյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն։ Դատավորը խորհրդակցական սենյակում որոշեց, որ Ռուբեն Մարտիրոսյանի միջնորդությունը ընդունելու հիմքեր չկան և ցիտեց բոլոր այն դեպքերը, երբ դատավորին կարող են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Ռուբեն Մարտիրոսյանը ներկայացրեց բազմաթիվ անուններ, ովքեր խոչընդոտել են այս մահվան դեպքի բացահայտմանը, ասաց, որ հաղորդւոմ է ներկայացնում հանցագործության մասին։ Դավաոր Ռուբիկ Մխիթարյանը ընդհատեց իրավապաշտպանին և սանկցիա կիրառեց՝ դատարանի նիստերի դահլիճից դուրս հրավիրելով։

Հաջորդ դատական նիստը նշանակված է  մայիսի 21-ին, 10։30-ին։

Նիստին Epress.am-ի լրագրողը դատավոր Ռուբիկ Մխիթարյանին միջնորդություն ներկայացրեց տեսաձայնագրման համար։ Դատավորը թույլատրեց 15 րոպե նկարել։ Պարզաբանման խնդրանքին արձագանքելով՝ դատավորն ասաց, որ կարելի է «անսահմանափակ ձայնագրել, սակայն նկարահանել միայն 15 րոպե»։