Մայիսի 17-ին Արարատի մարզում դանակահարության դեպք է գրանցվել։ Տուժածը նույն մարզի բնակիչ, 38-ամյա Կարինե Հակոբյանն է, ով այսօր առավոտյան ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել՝ կրծքավանդակի ձախ հատվածի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ։
Տեղեկությունն Epress.am-ի հետ զրույցում հաստատել է Արարատի մարզի ոստիկանության վարչության կրտսեր տեսուչ Տիգրան Եղիազարյանը։ Նրա փոխանցմամբ, կինն այժմ գտնվում է Արարատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վիրահատարանում։ Ըստ ոստիկանության նախնական վարկածի՝ կնոջը դանակահարողը վերջինիս 42-ամյա նախկին ամուսինն է, ով ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Վեդու բաժին։
Հիշեցնենք, որ միայն Արարատի մարզում վերջին մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ մամուլին հասանելի դարձած նմանատիպ դեպքն է։