Գլխավոր / Դատարան / Քոչարյանը կարող է 7 ամիս շահել. հարցազրույց

Քոչարյանը կարող է 7 ամիս շահել. հարցազրույց

«Դե-յուրե շատ նման է, որ մեկ այլ պետության նախագահ հանդես է գալիս մեկ այլ պետությունում երաշխավոր, դա իրավական պրակտիկայի տեսանկյունից աննախադեպ  քայլ է»։ Այս մասին Epress.am-ի հետ հարցազրույցում խոսում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքը։

1-ին ատյանի դատարանի կողմից Քոչարյանի գործը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին խոսելից իրավապաշտպանը կարևորեց տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների իրավունքների խախտելու փաստը։ Իր խոսքերով, խախտվել է նաև դատախազության իրավունքները, քանի որ դատարանը չի լսել  կողմերի կարծիքը, և միայն պաշտպանական կողմի միջնորդությամբ է որոշել գործը ՍԴ ուղարկել։

«Սահմանադրական դատարանը 1 ամիս ժամկետ ունի որոշում կայացնելու համար, վարույթ ընդունելու պարագայում մինչև 3 ամսվա ընթացքում որոշում կայացնի և ևս 3 ամիս ընթացակարգային  որոշում կկայացնի, տեսականորեն 7 ամիս կարող է հետաձգվել Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը։ Ռոբերտ Քոչարյանը ժամանակ է ստանում վերամոբիլիզացնելու իրենց ուժերը, և հնարավորություն է ստանում  հարցը տեղափոխել  քաղաքական դաշտ, որակել քաղաքական  հետապնդում»։

Իրավապաշտապնը հետագայում սպասվելիք կանխատեսումներում առանձնացրեց երկու կարևոր  ուղղություն, որտեղ լուրջ ռիսկեր է տեսնում։ Եթե ՀՀ ՍԴ-ն որոշի, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է 2008 թվականից առաջ և 2008-ի մարտի 1-ին, ապա նա քրեական հետապնդման չի ենթարկվի։ «Դա նշանակում է, որ քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի  մասով կարճվում է, նման ենթադրյալ որոշման հիման վրա, նա ձեռք է բերում Սահմանդրական լեգիտիմություն»։

Tekali Taxi