«Կարինե Հակոբյանը, որին օրեր առաջ դանակահարել էր նախկին ամուսինը, այդպես էլ գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է։ Նա 4 երեխաների մայր էր», – հայտնում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան։
Մայիսի 17-ին Արարատի մարզում դանակահարության դեպք էր գրանցվել։ 38-ամյա Կարինե Հակոբյանին ծանր վիճակում հիվանդանոց էին տեղափոխվել՝ կրծքավանդակի ձախ հատվածի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ։
Ոստիկանության նախնական վարկածով՝ կնոջը դանակահարողը վերջինիս 42-ամյա նախկին ամուսինն է, ով ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման էր ենթարկվել ոստիկանության Վեդու բաժին։
Միայն Արարատի մարզում վերջին մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ մամուլին հասանելի դարձած նմանատիպ դեպքն էր։