Պարոն Գլխավոր դատախազ,
Պաշտպանյալիս առաջադրվել է մեղադրանք 118-րդ հոդվածով, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը։ Նա աշխատում է բեռնափոխադրող ընկերությունում։ Լոռու մարզի դատախազին ու քննիչին միջնորդել ենք ամսվա մեջ որոշ օրերի թույլատրեն աշխատանքի կատարման նպատակով բացակայի և վերադառնա։ Մերժել են։
Երիտասարդը առաջիկա օրերին կզրկվի աշխատանքից և կդառնա գործազուրկ։ Քաջատեղյակ եք, որ այդ հոդվածով անձին չեն ազատազրկում։ Քաջատեղյակ են նաև, որ Ալեքսանդր Սարգսյանը (50/50-ը) այդ նույն խափանման միջոցով, բայց ծանր հոդվածով շրջագայում է եվրոպաներում (դե հիվանդ է)։ Դատախազն ու քննիչը թույլատրել են/չեն մերժել։
Հիմա հարցը՝ պաշտպանյալս պետությանը «նվիրելու» գումար կամ «հիվանդի» թուղթ չունի, երկիրն էլ թալանի օբյեկտ չի դարձրել, բայց գործազուրկ է դառնում. ի՞նչ անի, տուգանվի ու լքի՞ երկիրը։ Այսպե՞ս եք պայքարում հանցավորության դեմ։
Հ․գ․ քննության խոչընդոտի ռիսկը ոչ թե իմ պաշտպանյալը կամ 50/50-նն է, այլ այն պաշտոնատար անձինք, ովքեր «թացն ու չորը» չեն տարբերում։
փաստաբան Արայիկ Պապիկյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ