Հունիսի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Վահե Գրիգորյանը 99 կողմ, 22 դեմ ձայներով ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Քվեարկությանը մասնակցել է 122 պատգամավոր։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ում ունեցած եզրափակիչ ելույթը՝ ստորև։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսից խորհրդարանում ՍԴ դատավորի հինգ թեկնածուի ընտրություն է տապալվել․ առաջին երկու թեկնածուի ընտրությունը տապալվել է քվորում չունենալու պատճառով, Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որն առաջին անգամ ներկայցվել էր հեղափոխությունից հետո, մերժել է նախորդ գումարման ԱԺ֊ում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը, իսկ մյուս երկու թեկնածուների ընտրությունը մերժվել է գործող քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից։