Պետությունը շարունակում է խրախուսել կալանավորումը, իներցիայով հակված է բանտարկելու։ Զոն նայողներն ու փողի շրջանառությունը քրեակատարողական հիմնարկներում կյանքի կազմակերպման անբաժանելի մասն են մնում։ Բանտում աշխատանքը չի գայթակղում․ ցածր աշխատավարձ, հակահիգիենիկ պայմաններ, կալանավորների ատելությունը։ Անարդարությունը, որի հետ շարունակում են բախվել ազատվելուց հետո, վերադարձնում է մարդուն կալանավայր։
Հարցազրույցում այս խնդիրների մասին է խոսում Նարե Հովհաննիսյանը՝ Իրավական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ։