Home / Բանակ / Արմավիրի զորավարժարանում 19-ամյա զինծառայող է մահացել

Արմավիրի զորավարժարանում 19-ամյա զինծառայող է մահացել

Հունիսի 26-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ Արմավիրի մարզի զորավարժարանում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է 19-ամյա զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովաննիսյանը հաստատել է տեղեկությունը.

«Ցավալի լուր. մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը։ Հանգամանքները պարզվում են», – «ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 19-ամյա զինծառայողն ինքնասպան է եղել: Նա Հրազդան քաղաքի բնակիչ էր, հայտնում է Armtimes.com֊ը։

Tekali Taxi