Home / Հայաստան / Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների պատվովճարը կրկնապատկվեց

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների պատվովճարը կրկնապատկվեց

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակցիների, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները պատվովճարն այսօր կառավարության որոշմամբ կրկնապատկվեց՝ 50,000-ի փոխարեն դառնալով 100,000 դրամ:

100,000 դրամը ամենամսյա պատվովճար է, հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:

2019 թ. պետական բյուջեից 397 անձի պատվովճարի համար կհատկացվի շուրջ 286 մլն դրամ։

Որոշումը ուժի մեջ կմտնի 2019 թվականի օգոստոսի 1-ից։

Tekali Taxi