Home / Օրենքի մարդիկ / Վրաստանում ցուցարար ծեծող ոստիկան են ձերբակալել

Վրաստանում ցուցարար ծեծող ոստիկան են ձերբակալել

Թբիլիսիում հունիսի 20-21-ի ցույցի ցրման ընթացքում լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ոստիկան, հայտնում է Վրաստանի Գլխավոր դատախազությունը։

«Նախաքննությունը պարզել է, որ 21-ի լուսադեմին գերատեսչության [Ներքին գործերի նախարարության] աշխատակիցը սահմանազանցել է իր լիազորությունները և ֆիզիկական բռնության ենթարկել վարչական իրավախախտման հիմքով բերման ենթարկված երիտասարդին,» – հայտնում են ՆԳՆ-ից։

Մյուս ոստիկանների նկատմամբ նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում մեկնարկել էին հունիսի 20-ին՝ Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո։ Վեհաժողովը նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով, ինչը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել նաև խորհրդարանում։ Հազարավոր ցույցարարներ դուրս էին եկել փողոց՝ արտահայտելու իրենց վրդովմունքը տեղի ունեցածի կապակցությամբ, սակայն ցույցերի օրակարգը գրեթե անմիջապես ընդլայնվել էր՝ ներառելով մի շարք հրաժարականների պահանջներ։ Հունիսի 20-21 գիշերը հարյուրավոր ցուցարարներ կոշտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվել,  ոստիկանության հետ բախումների արդյունքում մի քանի տասնյակ քաղաքացիներ և ոստիկաններ ստացել էին միջին և ծանր մարմնական վնասվածքներ։

Tekali Taxi