Home / Հայաստան / «Հոգնե՞լ ես Պուտինից՝ հանգստացիր Վրաստանում»

«Հոգնե՞լ ես Պուտինից՝ հանգստացիր Վրաստանում»

Թբիլիսիում՝ նույն տեղում, որտեղ արդեն մոտ մեկ ամիս բողոքի ակցիաներ էին ընթանում, հուլիսի 16-ին ցույց էին անցկացնում Ռուսաստանի քաղաքացիներն՝ ի աջակցություն Վրաստանի: Ցուցարարները դեմ են Վրաստանի նկատմամբ Կրեմլի քաղաքականությանը:

Ցույցի մասնակիցները նշում են, որ չնայած ռուսական իշխանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությանը, Վրաստանում իրենք ապահով են զգում: Պաստառների վրա, մասնավորապես, գրած էր. «Ես Թբիլիսիում եմ. ռուսներին էստեղ ավելի լավ են վերաբերվում, քան Ռուսաստանում», «Աբխազիան դա Վրաստանն է», «Հոգնել ես Պուտինից՝ հանգստացիր Վրաստանում», «Այստեղ արևը, ծովը հիանալի է, մարդիկ՝ բարեհամբույր», «Ես Գավրիլովը չեմ»:

Բողոքի ակցիաները Թբիլիսիում մեկնարկել են հունիսի 20-ին, երբ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, ով Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Այժմ բողոքողները պահանջում են ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը։

աղբյուրը՝ aliq.ge

Tekali Taxi