Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր Արթուր Վանեցյանին
Պատճենը (որպես ի գիտություն)` Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին
Հաղորդում հանցագործության մասին
16 Հուլիս, 2019
Հայաստանում Իսպանիայի Թագավորության վիզայի դիմումների ծառայությունը մատուցում է BLS Իսպանիայի վիզաների կենտրոնը, որն պետական ռեգիստրում գրանցված է որպես «Ֆըրսթ Օութսորսինգ Քոմփանի» ՍՊԸ-ն (գործունեության հասցեն 14/1 Վարդանանց փողոց, 0002, Երեւան): Ընկերության հիմնադիրներն են Եվա Կարենի Իսրայելյանը եւ Լուսինե Վիտալիի Մնացականյանը (մասնակցությունը դադարեցված է):
Վերընշված ընկերությունն իր ծառայությունները մատուցելիս դիմումատուներից առանց նրանց իմացության եւ համաձայնությամբ լրացուցիչ գումար է գանձում չմատուցվող ծառայությունների համար: Գտնում եմ, որ ընկերության գործունեությունը այդ մասով ապօրինի է եւ պարունակում է Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգրքի 21 եւ/կամ 22 գլուխներով սահմանված հանցակազմ, որը ներկայացնում եմ ստորեւ:
1. Հուլիսի 27, 2019-ին դիմել եմ BLS ընկերություն՝ Իսպանիայի Թագավորության տուրիստական վիզայի համար (Reference number EVN12706190021):
2. Դիմումը եւ կից փաստաթղթերը հանձնելուց հետո ինձնից կանխիք գանձել են 35500 դրամ (ՀԴՄ կտրոնի պատճենը կից):
3. Ինվոյս կտրոնի համաձայն, ինձնից գանձված ընդհանուր գումարը կազմել է 6826.00 ռուբլուն համարժեք ՀՀ դրամ եւ ներառել է վիզայի վճարը՝ 2654.00 ռուբլի, BSL ընկերության ծառայության վճար՝ RUB 1172.00, ինչպես նաեւ SMS ծառայության վճար 1000 դրամ (սակայն ինվոսյում նշված է ռուբլով) եւ անձնագրի առաքում մարզում (courier-in province) ծառայության վճար 2000 դրամ (կրկին ինվոյսում նշված ծառայությունների վճարի փոխարժեքը ներկայացված է ռուբլով):
4. BLS ընկերության կայքի համաձայն (https://armenia.blsspainvisa.com/index.php, Visa Type -> Short-term visa -> Visa fees) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչեւ 90 օրյա շենգեն վիզայի համար պարտադիր պետք է վճարեն 2654.00 ռուբլի վիզայի համար եւ 1172.00 ռուբլի BLS ընկերության ծառայության համար, որն ընդհանուր կազմում է 3826.00 ռուբլի:
5. Մնացած ծառայությունների (այդ թվում SMS ծառայության եւ անձնագրի առաքում ցանկացած հասցեով (courier-in province)) ծառայության համար վճարումը կամավոր է եւ դիմողը լրացուցիչ ծառայությունը ընտրում է վիզաների կենտրոնում պայմանավորվածության հայտը լրացնելուց:
6. Պայմանավորվածության հայտը լրացնելուց ես որեւէ լրացուցուցիչ ծառառյություն չեմ ընտրել (տե՛ս հայտի համապատասխան բաժնի սկրինշոթը կից):
7. Հետեւաբար, ես պետք է վճարեի 3826.00 ռուբլուն համարժեք դրամ, առանց որեւէ լրացուցիչ ծառայության վճարի:
8. BSL կայքի Վիզաների վճարներ բաժնի համաձայն (տե՛ս սկտինշոթը կից). «Նշված սակագները համապատասխանում են տվյալ օրվա ՌԴ ռուբլու փոխարժեքին ՀՀ
դրամով:»
9. 27.06.2019-ին ժամը 11:30-ի դրությամբ 3826.00 ռուբլին համարժեք է եղել 29842.8 դրամի (կլորացված 30000 դրամ, www.rate.am կայքի համաձայն ռուբլու վաճառքի
ամենաբարձ գինը եղել է 7.80 դրամ Մելաթ բանկում):
10. BSL-ի կայքում նշված չէ, թե որ կազմակերպության սահմանած դրամ-ռուբլի փոխարժեքների հարաբերությունն է կազմակերպությունը հիմք ընդունում ռուբլուն
համարժեք դրամը հաշվելիս, սակայն հստակ է, որ այն պետք է փոփոխվի կախված փոխժեքից:
11. 01.07.2019-ին BSL կենտոնի հաճախորդների սպասարկման կենտրոնից փորձել եմ ճշտել (1) թե ինչու են ինձնից գումար գանձել չպատվիրած ծառայությունների համար
եւ (2) այն կազմակերպության անվանումը, որի սամանած փոխարժեքն է հիմք ընդունվում ռուբլուն համարժեք դրամը հաշվելիս:
12. 11(1) հարցի մասով աշխատակիցն ասել է, որ շենգեն վիզայի վճարը ֆիքսված է եւ ավտոմատ ներառում է այդ երկու լրացուցիչ ծառայությունների համար
նախատեսված 3000 դրամը եւ դա գանձում են բոլոր դիմումատուներից իրենց հարմարավետության համար:
13. 11(2) հարցի մասով աշխատակիցն ասել է, որ այդպես են իրենց ասում Մոսկվայից, բայց չի կարող նշել, թե որ կազմակերպության փոխարժեքն է հիմք ընդունվում:
14. Այն, որ BSL Իսպանիայի վիզաների համար դիմող քաղաքացիներից ավտոմատ գանձվում է SMS ծառայության եւ անձնագրի առաքում ցանկացած հասցեով (courier-in
province)) ծառայությունների համար նշված չէ կայքի որեւէ բաժնում եւ քաղաքացիներին չեն տեղեկացնում:
15. Այսպիսով, ինձնից 30000 դրամի փոխարեն գանձել են 35500 դրամ
16. Եթե նույնիս վիզայի ծառայության վճարը ֆիքսված թիվ է, միեւնույնն է, 3000 դրամի գանձումն ապօրինի է:
17. Դիմումատուներից ավել գումար գանձելը կրում է զանգվածային բնույթ եւ գանձվում է բոլոր դիմումատուներից:
18. Գտնում եմ, որ առանձ դիմումատուների իմացության եւ/կամ համաձայնության նրանցից ավել գումար (3000 դրամ դրամական միջոց) վերցնելը կարող է ՀՀ ՔՕ 21
եւ/կամ 22 գլուխներով սահմանված սահմանված հանցակազմ պարունակել:
19. Օրինակ, 15.07.2019-ին Երեւան վերադարձած անձնագրերի խմբաքանակի քանակը կազմել է 300 հատ: Եթե յուրաքանչյուր դիմումատուից «Ֆըրսթ Օութսորսինգ
Քոմփանի» ՍՊԸ-ի աշխատակիցները վերցրել են 3000 դրամ, ապա դա կազմում է լրացուցիչ 900000 դրամի ապօրինի գանձում:
20. Կասկածում եմ, որ ինվոյսում SMS ծառայության եւ անձնագրի առաքում ցանկացած հասցեով (courier-in province) ծառայությունների վճարը ռուբլիով ներկայացնելը
նույնպես կատարում են դիտավորությամբ (սակայն, նպատակը չեմ կարող նշել, որովհետեւ ինձ պարզ չէ):
Ուստի, խնդրում եմ Ձեր լիազորությունների սահմաններում ուսումնասիրել «Ֆըրսթ Օութսորսինգ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից հաճախորդներից լրացուցիչ գանձած գումարների օրինականությունը:
Տեղեկացնում եմ, որ այս նամակի կրկնօրինակը ուղարկել եմ նաեւ Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարություն. Հայասատանում Իսպանիայի
Թագավորության դեսպանությանը (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) եւ Հայասատանում Իսպանիայի Թագավորության հյուպատոսարան (Երեւան)
Հարգանքով,
Վարդան Համբարձումյան
Epress.am Լուրեր Հայաստանից