Գլխավոր / Հայաստան / Մոսկվայի դատախազությունն ուզում է պատժել ցույցերի մասնակիցներին՝ ծնողական իրավունքներից զրկելով

Մոսկվայի դատախազությունն ուզում է պատժել ցույցերի մասնակիցներին՝ ծնողական իրավունքներից զրկելով

Մոսկվայի դատախազությունը պահանջել է զրկել ծնողական իրավունքներից ամուսինների, որոնք հուլիսի 27-ին երեխայի հետ եկել էին ՌԴ մայրաքաղաքի խորհրդարանական ընտրություններում անկախ թեկնածուների գրանցման պահանջով բողոքի ցույցին։

Դատախազությունը պարզել է, որ ամուսինները, որոնց անունները չեն նշվում, Մոսկվայի կենտրոնում անցկացվող չարտոնված հանրահավաքին էին եկել մեկ տարեկան որդու հետ և փոխանցել նրան «երրորդ անձի, ինչը վտանգել էր տղայի առողջությունն ու կյանքը, ինչպես նաև նրան ֆիզիկական և բարոյական վնաս է պատճառել»։

«Այսպես, ամուսինները, շահագործելով երեխային, չարաշահել են իրենց ծնողական իրավունքները՝ ի վնաս որդու շահերի», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Դատախազի՝ ծնողական իրավունքներից զրկելու մասին հայտարարությունը փոխանցվել է դատարանին։ Գերատեսչությունը նաև պարզել է, որ երեխայի հայրը ժամանակավոր գրանցում ունի Մոսկվայում, այդ իսկ պատճառով նա Մոսկվայի ընտրություններում մասնակցելու իրավունք չունի։

Baza պարբերականն, առանց որևէ աղբյուրի վրա հղում անելու, գրել է, որ ծնողները երեխային փոխանցել էին ակտիվիստ Սերգեյ Ֆոմինին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել հուլիսի 27-ի ցույցից հետո հարուցված «զանգվախային անկարգություններ»-ի գործի շրջանակներում։ Այն մասին, որ Ֆոմինը «թաքնվում է կրծքկեր երեխայի ետևում», ոստիկանությունը հայտնել է, մասնավորապես, «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

Դատախազությունում նշել են, որ ստուգումներ են անցկացնում նաև ծնողների՝ երեխաների հետ չարտոնված ակցիաներին մասնակցելու այլ փաստերով։

Tekali Taxi