Home / Ոստիկանություն / Եթե պատասխանեմ ոստիկանին «տեռոռիստը հերդ ա»

Եթե պատասխանեմ ոստիկանին «տեռոռիստը հերդ ա»

Բաց նամակ ոստիկանապետ Վ.Օսիպյանին

Այսօր առավոտյան բողոքի ակցիա անելիս ձեր ոստիկաններից մեկը դուրս գալով քաղաքապետարանի շենքից այսպես դիմեց ինձ. «Այ տեռորիստ, ինչի՞ ես պառկել էստեղ»…
Ես բնականաբար նրան բանի տեղ չդրեցի, ինչից նա նույնը կրկնեց ավելի ոգևորված…
Ես արդեն հանեցի հեռախոսս, որ նկարեմ, և…միայն այդ պահին ոստիկանը ճողոպրեց և մտավ քաղաքապետարան…

Պարոն Օսիպյան, հիմա որ ես ձեր ոստիկանին ասեմ՝ էդ տեռորիստը հերդ ա… վիրավորելու պահով վռազ վարչական վարույթ կհարուցեք, չէ՞… համ էլ որպես կանոն չեք նշի թե դուք ի՞նչ եք ասել, ի՞նչ եք արել մինչ իմ կողմից հնչած բառերը… Կհանձնարարեք ձեր անուս անգրագետ իրավախորհրդատուներին, գուցե պարապ չմնալու համար, հայց պատրաստեն՝ թե Գասպարին վիրավորել է ոստիկանին նրան ասելով «տեռորիսը հերդ ա»…

Պարոն ոստիկանապետ, անցած ևս մեկ տարին բավարար չէ՞ր ձեր ենթականերին սովորեցնելու, որ ինչպե՞ս դիմեն քաղաքացիներին…

Ի դեպ պարոն Օսիպյան, որքան ես նկատել եմ, դուք գրպանահատների և քրեական հեղինակությունների հետ շփվելիս ավելի քիչ խնդիրներ եք ունենում, քան քաղաքական-քաղաքացիական ակցիաների մասնակիցների հետ… Տարօրինակ չի՞:

Վարդգես Գասպարի
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ

Tekali Taxi