Դատարանը որոշեց կալանավորել Պետեկամուտների կեմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին: Ավելի վաղ կալանավորվել է նաև Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը: Նրանց փաստաբան Երեմ Սարգսյանը պատրաստվում է վերաքննիչ դատարանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի՝ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու որոշումը:
Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Իսկ Կարեն Խաչատրյանը՝ միայն առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։
Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Խաչատրյաններին օգոստոսի 27-ի երեկոյան: Մինչ այդ նրանց պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել, ինչի մասին հայտնել էր ԱԱԾ տնօրենը: