Home / Մշակույթ / Բաքվի ոստիկանությունը պայքար է սկսում հանուն «բարոյականության» և «ազգային հոգեկերտվածքի»

Բաքվի ոստիկանությունը պայքար է սկսում հանուն «բարոյականության» և «ազգային հոգեկերտվածքի»

Բաքվի ոստիկանությունը հայտարարել է հատուկ ջոկատների կազմավորման մասին, որոնք փողոցներում պայքարելու են հանուն «հասարակական բարոյականության» և կանխարգելելու են «ազգային հոգեկերտվածքի դեմ ցանկացած գործողություն»։

Ադրբեջանական «Տուրան» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, ոստիկանության լիազորությունների սահմաններում համալիր նախագիծ է մշակվել , որը գործառության մեջ կմտնի սեպտեմբերի 2-ից։ Այս մասին ասվում է Բաքվի ոստիկանության Գլխավոր վարչության հայտարարության մեջ։

«Հասարակության համար բացասական երևույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ գիշերային ակումբներում, բարերում, հյուրանոցներում ու հյուրատներում անբարո բաներ են կատարվում։ Ազգային հոգևոր արժեքներին հակասող անբարո գործողությունների դեմ պայքարի համար ստեղծվել են հատուկ ջոկատներ՝ քաղաքի կենտրոնում  թեթևաբարո պահվածքով անձանց նկատմամբ միջոցներ ձեռնարկելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Tekali Taxi