62-ամյա ձեռնարկատեր և հովանավոր Օսման Կավալան պարգևատրվել է Եվրոպական հնագիտական ժառանգության մրցանակով՝ Թուրքիայում մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության գործում իր մեծ ներդրման համար։ 2017 թվականի հոկտեմբերից Կավալան բանտում է․ մեղադրվում է «Գյուլենական ահաբեկչական խմբավորման» հետ կապեր ունենալու մեջ։ Կավալայի դեմ իշխանական լրատվամիջոցների մեդիա արշավում նրան հաճախ «Թուրքիայի կարմիր Սորոս» էին անվանում։
Օսման Կավալայի համար մշակութային ու պատմական ժառանգության կարևորվում է նրանում, որ այն կարող է մշակութային տարբերությունները դնել սոցիալտնտեսական բարօրության հիմքում։ Այսպիսով, նա սկսեց զբաղվել ազգային ու մշակութային փոքրամասնությունների և, հատկապես, հայ ժողովրդի պատմական կարևորություն ունեցող ժառանգության վերհանման նախագծերով։
Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության և քաղաքական այլ խնդիրների համատեքստում, Օսման Կավալայի ժառանգությունների դիվանագիտությունը թուրք և հայաստանցի փորձագետների ու գիտնականների համար հնարավոր դարձրեց Թուրքիայում գտնվող հայկական մշակույթի ամենակարևոր հուշարձանների հետազոտությունը։
Օսման Կավալան աջակցել է նաև Թուրքիայի տարածքում հույների, սիրիացիների, քրդերի, հրեաների ու վրացիների ժառանգության ճանաչմանն ու հետազոտական աշխատանքներին։