Home / Հայաստան / Մեծ Բրիտանիան փորձում է վերականգնել ԵՄ֊ի հետ այրված կամուրջները

Մեծ Բրիտանիան փորձում է վերականգնել ԵՄ֊ի հետ այրված կամուրջները

Միացյալ Թագավորության՝ Եվրամիությունից դուրս գալու (Բրեքսիթ) շուրջ խորհրդարանի ու վարչապետի միջև տարաձայնությունները շարունակվում են։ Վարչապետ Բորիս Ջոնսոնը «նախընտրում է մեռնել մի փոսում, քան հետաձգել բրեքսիթը», իսկ խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ առանց Եվրամիության հետ առանց համաձայնագրի բրեքսիթը («կոշտ բրեքսիթ») անթույլատրելի է, իսկ համաձայնության հասնելու համար ժամանակ է պետք։ Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքը սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 14-ը կասեցնելու որոշման պատճառով, պառլամենտի անդամներն աշխատել են նաև հանգստյան օրերին։ Կարևոր իրադարձությունները՝ ստորև․

Սեպտեմբերի 9

  • Ընդդիմադիր օրենսդիրները մտավախություն ունեն, որ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, անտեսելով առանց համաձայնագրի Բրեքսիթի դեմ ընդունված օրինագիծը, միևնույն է հետ չի կանգնի «կոշտ բրեքսիթի» իր մտադրությունից։ Նրանք պահանջում են տեսնել այն փաստաթուղթը, որում ներկայացվում է այսպես կոչված առանց համաձայնագրի Բրեքսիթի վրա կառավարության ազդեցության գնահատումը։

Սեպտեմբերի 8

  • Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Իվես Լե Դրիանը անիրատեսական է համարում Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալը ևս մեկ անգամ հետաձգելու հեռանկարը՝ հաշվի առնելով երկրում ստեղծված քաոսային իրավիճակը․ «ներկայիս իրավիճակում մեր պատասխանն է՝ «ոչ»։ Մենք չենք պատրաստվում երեք ամիսը մեկ անցնել այս ամենի միջով»։

Սեպտեմբերի 7

  • Առանց համաձայնագրի Բրեքսիթը կանխող օրինագծին աջակցելու համար Բորիս Ջոնսոնը որոշում կայացրեց խորհրդարանից վտարել Պահպանողական կուսակցության 21 անդամների։ Դատապարտելով Ջոնսոնի այդ որոշումը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ամբեր Ռուդը հրաժարական տվեց և դրեց Պահպանողական կուսակցության կողմից խորհրդարանի անդամության մանդատը։

Սեպտեմբերի 6

  • Լորդերի պալատը հավանություն տվեց առանց համաձայնագրի Բրեքսիթի դեմ օրինագծին։ Այն ուժի մեջ կմտնի ֆորմալ թագավորական համաձայնությունը ստանալուց անմիջապես հետո։ Օրենքի համաձայն, Հոկտեմբերի 19-ի Եվրամիության հանդիպման ժամանակ Ջոնսոնը պետք է հետաձգի Բրեքսիթը մինչև 2020 թվականի հունվարի 31։
  • Բրիտանիայի վերին ատյանի դատարանը մերժեց Ջինա Միլլերի հայտն առ այն, որ Բորիս Ջոնսոնի կողմից խորհրդարանի աշխատանքը մի քանի շաբաթով  կասեցնելու որոշումն անօրինական էր։

Սեպտեմբերի 5

  • Վարչապետ Ջոնսոնի՝ Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից առանց համաձայնության դուրս գալու որոշումը կանխող օրինագիծը, որն արդեն ընդունվել էր Համայնքերի պալատի կողմից, քննվում էր Լորդերի պալատում։ Սեպտեմբերի 4-ից կառավարությունը փորձում էր Լորդերի պալատի միջոցով չեղարկել օրինագիծը։ Սեպտեմբերի 5-ին այդ փորձերը դադարեցվեցին։
  • Բորիս Ջոնսոնի եղբայրը՝ Ջոն, հրաժարական տվեց կրտսեր նախարարի պաշտոնից և դրեց մանդատը՝ ընտանեկան հավատարմության և ազգային շահի բախման պատճառով։
Tekali Taxi