Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանում չեն բացատրում «Ջոջո ճագարի» արգելքը

Ռուսաստանում չեն բացատրում «Ջոջո ճագարի» արգելքը

«Քսանմեկերորդ դար ֆոքս ԱՊՀ» վարձութային ընկերությունը չի պատրաստվում Տայկի Վայթիթիի «Ջոջո ճագարը» ֆիլմը ցուցադրել Ռուսաստանի կինոթատրոններում։ Այս մասին հայտնում է «ԿինոՌեպորտյոր» հրատարակությունը՝ հղվելով վարձառու ընկերության մամուլի ծառայությանը։

«Քսանմեկերորդ դար ֆոքս ԱՊՀ» ներկայացուցիչները չկարողացան մեկնաբանել ֆիլմը ռուսական վարձույթում չթողարկելու որոշման պատճառները։

Վայթիթիի ֆիլմը պատմում է անփույթ 10-ամյա գերմանացի տղայի՝ Ջոջոյի պատմությունը, ով կորցրել է հորն ու փորձում է իր տեղը գտնել անսովոր աշխարհում։ Հորը փոխարինելու հույսով Ջոջոն իր համար երևակայական ընկեր է հորինում՝ Ադոլֆ Հիտլեր, ով այդքան էլ նման չէ Երրորդ ռեյխի մեր իմացած ֆյուրերին։ Իրավիճակն էլ ավելի է խառնվում, երբ Ջոջոն իմանում է, որ իր մայրը տանը մի հրեա աղջկա է թաքցնում։

Ջոջո ճագարը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել  սեպտեմբերի 8-ին, Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ։

Tekali Taxi