Home / Բանակ / Ղարաբաղում զինծառայող է սպանվել

Ղարաբաղում զինծառայող է սպանվել

Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը, տեղեկացնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[թարմացում]․ Զինծառայող Արման Լևոնյանի մահվան դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցվել է քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Tekali Taxi