Home / Կանանց իրավունքներ / 25-ամյա կնոջը դանակահարել է սկեսուրը․ ոստիկանություն

25-ամյա կնոջը դանակահարել է սկեսուրը․ ոստիկանություն

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա:

Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով 25-ամյա կնոջ է հիվանդանոց տեղափոխել: Ըստ ոստիկանության հաղորդագրության, մարմնական վնասվածք պատճառած կինը նրա սկեսուրն է․ «Կինը դանակով հարվածել էր հարսին՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ»:

Սեպտեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, 52-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել, դանակն առգրավվել է, նշվում է հաղորդագրությունում:

Tekali Taxi