Home / Կանանց իրավունքներ / Մոմավառություն՝  ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի

Մոմավառություն՝  ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի

Ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։ Հայաստանում ամեն տարի գրանցվում է ընտանեկան բռնության դեպքերի աճ։ Ըստ ՀՀ ոստիկանության 2017 թվականի առաջին յոթ ամիսների տվյալների գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք, որից 235-ը, այսինքն շոշափելի մեծամասնությունը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։ 2018 թվականին Ոստիկանությունը Հայաստանում ընտանեկան բռնության շուրջ 1600 դեպք է արձանագրել: Իսկ 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը ստացել է 1270 ահազանգ: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի կողմից հավաքագրած տվյալներով՝ այս տարի առնվազն 10 կին է սպանվել ընտանեկան բռնությունից, իսկ անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացվող հեռախոսազանգերի թիվը կրկնապատկվել է՝  անցնելով 4500-ը։

Այս տարի Կոալիցիան միջոցառումներ (Մոմավառություն՝  ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի) է իրականացնում Սպիտակի կենտրոնական հրապարակում, Վանաձորի պատկերասրահի տարածում և Երևանի Միսաք Մանուշյանի այգում (Մալիբու սրճարանի հարևանությամբ)։

Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 1-ին, ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց  հասարակությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում և օրենսդրական դաշտի կարգավորում։

Tekali Taxi