Գլխավոր / Հայաստան / Հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է սիրիական որոշ բնակավայրերից․ պատգամավոր

Հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է սիրիական որոշ բնակավայրերից․ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հայտնում է, որ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ: «Բարեբախտաբար, տուժածներ չկան», ֊ տեղեկացրել է նա «Ֆեյսբուք»֊ի միջոցով։

«Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել: Ինչ վերաբերում է Կամիշլիին, ապա այնտեղ ունենք շուրջ 3 հազար հայեր, որոնք շարունակում են մնալ քաղաքում. այս պահին, ինչպես հայտնում են իրենք՝ բնակիչներն ու քաղաքային իշխանությունները, տարհանման անհրաժեշտություն չկա:

Նշեմ, որ Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մեծ ծավալի աշխատանք են կատարում. մեր դիվանագետները մշտական կապի մեջ են Սիրիայի հյուսիս-արևելքի հայ համայնքի հետ», ֊ տեղեկացրել է պատգամավորը։

Ավելի վաղ Հայրապետյանը հեռախոսազրույց էր ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Իսկ ՀՀ կառավարությունն արդեն դատապարտել էր Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն ներխուժումը։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

Tekali Taxi