Գլխավոր / Հայաստան / Թուրքիայում չի կարելի հարձակման մասին քննադատաբար խոսել

Թուրքիայում չի կարելի հարձակման մասին քննադատաբար խոսել

Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեցնեն Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ լրագրողական աշխատանքի գրաքննությունն ու լրագրողների նկատմամբ հետապնդումները, հայտարարում է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը։

Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի Գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որով արգելում էր քննադատական զեկույցներ կամ մեկնաբանություններ անել Հյուսիսային Սիրիայի վրա Թուրքիայի հարձակումների մասին։ Հայտարարության համաձայն, անձը կամ անձինք, ովքեր «թիրախավորում են Թուրքիայի հանրապետության սոցիալական խաղաղությունը, միասնությունն ու անվտանգությունը» որևէ տիպի «գրավոր, պատկերային համ հաղորդման ձևաչափի «հուշող» նյութով, պատասխանատվության կենթարկվեն ըստ Թուրքիայի քրեական օրենսգրքի և հակաահաբեկչական օրենսդրության պահանջների։

Երկու լրագրող արդեն ձերբակալվել են։

BirGün ձախական օրաթերթի օնլայն խմբագիր Հական Դեմիրը ձերբակալվել էր օրաթերթի Twitter-ի էջից Թուրքիայի՝ Սիրիայի վրա հարձակման մասին գրելու համար: Դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել, նշանակվել է փորձաշրջան,արգելվել է դուրս գալ երկրից:

Ձերբակալվել էր նաև Diken լրատվական կայքի լուրերի խմբագիր Ֆատիհ Գյոքհանին՝ Diken-ում քրդերի կողմից ղեկավարվող Սիրիայի դեմոկրատական ուժերի մամուլի խոսնակին մեջբերելու համար: Դատարանը նրան ևս ազատ է արձակել և արգելել է լքել երկիրը:

Լրագրողներից ոչ մեկին պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, սակայն պայմանական ազատ արձակումը նշանակում է, որ հետաքննությունը շարունակվելու է:

Tekali Taxi