Գլխավոր / Հայաստան / Քեմալի «ազգային ուխտ» ծրագրի ընդարձակումն է՝ Էրդողանի «ազգային ուխտը»

Քեմալի «ազգային ուխտ» ծրագրի ընդարձակումն է՝ Էրդողանի «ազգային ուխտը»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում անդրադառնում է Թուրքիայի կողմից Սիրիայում ծավալած ռազմական գործողություններին․

«Ընթացքի մեջ թուրքական «ազգային ուխտ-2»-ը: Գործողությունը կոչվում է «խաղաղության աղբյուր»

Մուստաֆա Քեմալի «ազգային ուխտ» ծրագրի ընդարձակումն է՝ Էրդողանի «ազգային ուխտը»: Մուստաֆա Քեմալի «ազգային ուխտը» իբրև թէ ենթադրում էր կործանված Օսմանյան կայսրությունից մնացած «գերազանցապես թուրքերով բնակեցված» տարածքներում ստեղծել Թուրքիայի հանրապետություն: Բայց հայերից «մաքրված» Արևմտյան Հայաստանի տարածքներում թուրքեր չկային, կային քրդեր: Նրանց ասվել էր ոչ թե «թուրքական հայրենիքի» մասին, այլ «ընդհանուր մահմեդական հայրենիքի»: Կարճ ժամանակից քրդերը վերանվանվանվեցին «լեռնային թուրքեր»: Մինչև նրանց էթնիկական ինքնության հասունանալը շատերին աքսորեցին, բայց տարածքը չկարողացան թրքացնել: Քրդերն իրենք դուրս մղեցին Արևմտյան Հայաստանում վերաբնակեցված «բալկանյան թուրքերին», ովքեր իրենց հերթին իրենց հայրենիքներում իսլամացած և իրենց հայրենակիցների կողմից մերժված-վռնդված սերբեր, ալբանացիներ, բուլղարներ էին:

Սիրիայում տեղի ունեցող ներկայիս «խաղաղության աղբյուր» գործողությունը Թուրքիայի նոր՝ էրդողանյան «ազգային ուխտն» է՝ Թուրքիային կցել հարակից տարածքները՝ ընդհուպ Կիպրոսը, Թրակիան և այլն: Սա դիտարկվում է իբրև Թուրքիայի սահմանակից տարածքներում անվտանգության գոտի ստեղծելու ծրագիր: Առաջիկայում կտեսնենք դրա ընդլայնումը, ինչպես նաև կտեսնենք, որ Սիրիայի հյուսիսում թուրքերի գրաված տարածքներում ոչ թե Թուրքիայում ապաստանած արաբ և քուրդ փախստականների կբնակեցնեն, այլ թուրքերի կամ թրքացված քրդերի, ինչպես արեցին Ալեքսանդրեթում, Կիպրոսում, ստանալով «մայր հայրենիքին» միանալու երազանքներով «գերազանցապես թուրքերով բնակեցված տարածքներ»: Ընթացքի մեջ է թուրքական «ազգային ուխտ-2»-ը»։

Tekali Taxi