Home / Մեդիա / Երկու արևածագ 19 ժամում․ իրականացվել է ամենաերկար ինքնաթիռային ուղևորափոխադրումը

Երկու արևածագ 19 ժամում․ իրականացվել է ամենաերկար ինքնաթիռային ուղևորափոխադրումը

Ավստրալական Qantas ավիաընկերության Boeing 787 Dreamliner ինքնաթիռն իրականացրել է ուղևորափոխադրող ավիացիայի պատմության ամենաերկար թռիչքը։ Լոնդոնից Սիդնեյ թռիչքը տևել է 19 ժամ 19 րոպե, որի ընթացքում ինքնաթիռը 17 800 կմ է անցել։

Թեստային թռիչքի օգնությամբ Qantas֊ը փորձարկում էր ուղևորների և ինքնաթիռի անձնակազմի ռեակցիան տևական թռիչքներին։ Հետագայում դա կարող է օգնել ավիաընկերությանը նման տևողության կանոնավոր չվերթներ իրականացնել։

Օդանավում 50 մարդ կար, ներառյալ՝ չորս օդաչուները։ Միաժամանակ երկու ռեկորդ է գերազանցվել․ թռիչքն ամենաերկարն էր թե տևողության, թե հեռավորության տեսանկյունից։

Ինքնաթիռը թռել է Գերմանիայի, Լեհաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ֆիլիպինների և Ինդոնեզիայի վրայով։ Չվերթի ընթացքում ուղևորները երկու անգամ դիմավորել են արևածագը։

Կանոնավոր թռիչքներից այս պահի դրությամբ ամենաերկարը Singapore Airlines ավիաընկերության իրականացրած Սինգապուր Նյու֊Յորք չվերթն է, որը տևում է 18 ժամ 45 րոպե, որի ընթացքում ինքնաթիռը 16 700 կմ է անցնում։

Tekali Taxi