Home / Հայաստան / Հոնկոնգում ցուցարարների և ոստիկանների վարկածները բախումների մասին չեն համընկնում

Հոնկոնգում ցուցարարների և ոստիկանների վարկածները բախումների մասին չեն համընկնում

Հոնկոնգի ոստիկանությունը գրոհի արդյունքում ներխուժել է Պոլիտեխնիկական համալսարանի տարածք, որտեղ վերջին օրերին թաքնվում էին ցուցարարները։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով, կան ձերբակալվածներ և վիրավորներ, որոնց թիվը դեռևս ճշտվում է։

Ուսանողները ոստիկանների ուղղությամբ այրող նյութերով շշեր էին նետում, ինչի արդյունքում հրդեհներ էին սկսվում։ Ի պատասխան, ոստիկանությունն արցունքաբեր գազ, ռետինե փափուշտներ և ջրցան մեքենաներ էր կիրառում։ Ինստիտուտի ռեկտորը համաձայնություն էր եկել ոստիկանության հետ գործողությունների դադարեցման հետ կապված, եթե ուսանողները դադարեցնեն արմատական ելույթները։ Նա ուսանողներին կոչ էր անում դուրս գալ համալսարանի տարածքից ու հանձնվել։ Ակտիվիստների պնդմամբ, բոլոր նրանք ովքեր լքել են պոլիտեխնիկի տարածքը գրոհի ժամանակ, անմիջապես բերման են ենթարկվել։

Ոստիկանությունը հերքում է ուսումնական հաստատության տարածք գրոհի և զանգվածային ձերբակալությունների փաստը և պնդում, որ բերման են ենթարկվել միայն ծայրահեղական ակտիվիստները։

Հոնկոնգի բողոքի ակցիաները սկսվել են ամռանը։ Սկզբում ցուցարարները պահանջում էին չեղարկել դատապարտյալների՝ Մայրցամաքային Չինաստան արտահանձնման օրինագիծը։ Իշխանությունները զիջումների էին գնում, բայց ակտիվիստները ընդլայնում էին պահանջները․ ոստիկանության գործողությունների օրինականության քննություն, ձերբակալվածների ազատ արձակում, ինքնավար շրջանի առաջնորդ Քերրի Լամի հրաժարական, ավելի մեծ անկախություն Չինաստանից։

Բողոքի ակցիաների ընթացքում Հոնկոնգի ադմինիստրացիան նոր սահմանափակումներ էր մշակում։ Օրինակ, հոկտեմբերի սկզբին արգելվեց դիմակներ կրելը։ Օրինախախտները դատապարտվում էին մեկ տարվա ազատազրկման, ինչն էլ բողոքի նոր ալիքի պատճար էր դառնում։

Tekali Taxi