Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ սպանության սպառնալիքներն ու վախեցնելը «չեչենական էթիկայի» մաս են կազմում։
Ավելի վաղ Կադիրովը կոչ էր արել սպանել, ձերբակալել և վախեցնել համացանցի այն օգտատերերին, ովքեր «վիրավորում են որևէ մեկի պատիվը»։ Այժմ Չեչնիայի առաջնորդը պնդում է, որ այդ խոսքերը զայրացած ժամանակ է ասել և որ հիմա իբր փորձում են «նենգափոխել դրանք»։
«Մեր էթիկայով, մեր ադաթով է եկել․ «Ես քեզ կծեծեմ, կսպանեմ, կճղեմ»… Երբ ասում ես, բառացի են թարգմանում… «Այ տեսեք․ Կադիրովը էս ասեց, էն ասեց»… Ես իմ երեխաների հետ էլ եմ այդպես խոսում… Մեր բառապաշարում դա կա։ Միշտ է եղել՝ վախեցնել, հայհոյել», – հայտարարել է Կադիրովը։ Նա նաև ավելացրել է, որ արյան վրեժը պետք է, որպեսզի մարդիկ համաձայնության գան, իրար չսպանեն։
Հոկտեմբերին «Նովայա Գազետա»֊ն հայտնել էր, որ Չեչնիայում օգոստոսից սկսած ձերբակալում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ռամզան Կադիրովի մտերիմներին։ Գաղտնի բանտերում նրանց կտտանքների են ենթարկում և ստիպում դավաճանության մասին խոստովականան ցուցմունքներ տալ։ Ձերբակալվածներից ու նրանց հարձազատներից բռնագրավում են ողջ ունեցվածքն ու պարտադրում միլիոններ «նվիրաբերել» Ահմադ Կադիրովի անվան հիմնադրամին։ Հրատարակչության տվյալներով, ձերբակալված պաշտոնյաների թվում են Վրաստանի Արտակարգ իրավիճակների նախարար Ռուսլան Յախյեվը, Անտառտնտեսության նախկին ղեկավար Դիքմահոմեդ Մուլաևը, նախկին վարչապետ Խալիդ Վայխանովը և Ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Շահման Դենիլհանովը։