Գլխավոր / Բանտ / Թմրանյութ պահելու մեջ մեղադրվող ինգուշ լրագրողին տնային կալանքի տակ են ուղարկել

Թմրանյութ պահելու մեջ մեղադրվող ինգուշ լրագրողին տնային կալանքի տակ են ուղարկել

Ինգուշական «Ֆորտանգա» հրատարակչության լրագրող, թմրանյութեր պահելու մեջ մեղադրվող Ռաշիդ Մայսիգովի պաշտպանությանը հաջողվեց վերաքննիչ ատյանում լրագրողի խափանման միջոցը փոխել տնային կալանքի։

Նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Մագասի շրջանային դատարանը Ռաշիդ Մայսիգովի կալանքը երկարաձգել է մինչև 2020 թվականի հունվարի 8-ը։ Լրագրողը ձերբակալվել էր հուլիսի 12-ին, երբ նրա տան խուզարկության արդյունքում սպիտակ փոշիով տոպրակ էր հայտնաբերվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնակի մեծ չափի թմրանյութերի պահպանման համար։

Ինգուշետիայի գերագույն դատարանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, բավարարել է պաշտպանության՝ Մասգասի դատարանի որոշման բողոքարկումը և տնային կալանք սահմանել Մայսիգովի համար։

Ձերբակալությունից հետ Մայսիգովը հայտարարել էր հոսանքով կտտանքների մասին։ Դատարանում հրաժարվել էր խոստովանական ցուցմունք տալ։

Ռաշիդ Մայսիգովը համագործակցում էր «Ֆորտանգա» հրատարակչության հետ, որը զբաղվում էր Ինգուշետիայի բողոքի ակցիաների լուսաբանմամբ։ Վերջին շրջանում լրագրողն իր գործունեության հետ կապված անանուն սպառնալիքներ էր ստանում։ Նրա ձերբակալությունը համընկել է «Ֆոնտանգա»֊ի կայքի արգելափակման հետ, որը շուտով նորից հասանելի է դարձել՝ արգելված բովանդակությամբ մեկնաբանության հեռացումից հետո։

Tekali Taxi